Լրահոս

31.08.2024 12:17


Փլուզում Ծովագյուղ գյուղում. կան տուժածներ

Փլուզում Ծովագյուղ գյուղում. կան տուժածներ

Օգոստոսի 31-ին, ժամը 09։20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծովագյուղ գյուղում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է Ծովագյուղ գյուղի 22-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի հողաշեն տանիքը (մոտ 20 քմ)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` Ս. Ջ.-ն (ծնված 1954 թ.) և Ռ. Ջ.-ն (ծնված 1955 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ Ս. Ջ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ռ. Ջ.-ինը` միջին ծանրության։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Այս խորագրի վերջին նյութերը