Սերգեյ Շաքարյանց. «Արևմուտքը ցանկանում է Իրանում Լիբիա կազմակերպել»
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այսօր կենտրոնական հարց է համարում Իրան–արևմտյան աշխարհ հարաբերությունները, որոնք կարող են կարևորագույն ազդեցություն ունենալ Հայաստանի վրա։
Նրա խոսքերով՝ արևմտյան ղեկավարներն ու մեկնաբանները նույնիսկ չեն թաքցնում, որ Իրանի դեմ ակնհայտ հակամարտության են գնում։
–Արդեն բացահայտ է, որ արևմտյան երկրներին ոչ թե ատոմային ծրագիրն է անհրաժեշտ, այլ պետք է Իրանում Լիբիա կազմակերպել և փոխել Իրանի իշխանություններին,–հայտարարել է քաղաքագետը։
Մյուս ոչ պակաս կարևորագույն խնդիրն ԱՄՆ–ՌԴ հարաբերություններն են։ Այս առումով նա երկու հայտարարություն առանձնացրեց։ Մեկն այն է, որ ԱՄՆ–ը դադարեցնում է Եվրոպայում սպառազինությունների մասին Ռուսաստանին վերաբերող դրույթները, ինչը, ըստ քաղաքագետի, նշանակում է, որ ԱՄՆ–ը պատրաստվում է ռազմական ներկայությամբ և սպառազինությամբ շրջապատել Ռուսաստանին։ Երկրորդը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունն է՝ ուղղված ՆԱՏՕ–ի և ԱՄՆ–ին։
–Աշխարհի վերաբաժանում է սկսվել,–նկատել է բանախոսը։

7or.am