Լրահոս

31.08.2024 10:23


Երևան-Արմավիր ճանապարհին «BMW»-ն բախվել է ճանապարհի բաժանարար հատվածում տեղադրված բազալտե եզրաքարին, գլխիվայր շրջվել. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Երևան-Արմավիր ճանապարհին «BMW»-ն բախվել է ճանապարհի բաժանարար հատվածում տեղադրված բազալտե եզրաքարին, գլխիվայր շրջվել. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 21:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում՝ «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի բաժանարար հատվածում տեղադրված բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, հայտնվել բաժանարար գոտում, ապա բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն և մոտ 15 մ առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել և հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Այս խորագրի վերջին նյութերը