Լրահոս

31.08.2024 09:20


Էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀԱԷԿ-ն անջատվել է համակարգից

Էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀԱԷԿ-ն անջատվել է համակարգից

Էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով Հայկական ատոմային էլեկտրակայանն անջատվել է համակարգից։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։

«Այս պահին համակարգում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է»,-նշել է նա՝ հավելելով, որ կատարվածի պատճառներն ուսումնասիրվում են և կտրվի լրացուցիչ պարզաբանում։

Այս խորագրի վերջին նյութերը