Աշխարհ

30.08.2024 16:57


Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի Սուրախանի շրջանում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Նախնական տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել վառելիքի պահեստում, որը գտնվում է գործարանի տարածքում։ Այն հայտնի է «Պոգրուժնոյ» անունով։

Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։ Սուրախանի շրջանի «Էֆսուն» ամուսնությունների գրանցման կենտրոնի մոտ երթևեկության սահմանափակումներ են մտցվել:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը