Դ. Հակոբյանն ահազանգել է, որ դպրոցներում բռնություններ են կատարվում
Խոսելով կանանց իրավունքների և նրանց նկատմամբ կիրառվող բռնությունների մասին՝ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը նշել է, որ այժմ ուշադրություն է դարձվում միայն կանանց հանդեպ կենցաղային մակարդակի բռնություններին։
Նրա խոսքերով՝ չի խոսվում կանանց նկատմամբ կիրառվող ադմինիստրատիվ և աշխատանքային բնույթի բռնությունների և նրանց իրավունքների խախտման դեպքերի մասին։
Բանախոսն ուշադրություն է հրավիրել դպրոցներում գրանցվող այն դեպքերին, երբ ամբողջությամբ չեն վճարվում ուսուցիչների աշխատավարձերը, որոնք ապօրինաբար բռնազավթվում են տնօրենների կողմից։
Նա ասել է, որ իրենխնդրանքովդիմելենԵրևանի 127 ավագդպրոցիմիխումբուսուցիչներուհայտնել, թետնօրենըչիվճարումաշխատավարձերի 30%–ը, իսկ նրանք, ովքեր փորձում են դիմադրել, ենթարկվում են հոգեբանական «տեռորի», ընդհուպ մինչև ֆիզիկական բռնություն։
–Ավագդասարանիերեքաշակերտներքացովխփել ենանցանկալիուսուցիչներիորովայններին,–ասել է բանախոսը։
Այս առիթով Դավիթ Հակոբյանը դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար ԱրմենԱշոտյանին, սակայն որևէ պատասխան չի ստացել։
–Այդպեսէլմնացիրկիսահեքիմ, այդպեսէլմանկավարժչդարձար,–դիմելով Արմեն Աշոտյանին՝ ասել է Դ. Հակոբյանը։
Բանախոսը հայտարարել է, որ այս կապակցությամբ պատրաստվում է դիմել նաև ՀՀ գլխավոր դատախազին։
Դ. Հակոբյանն ահազանգել է, որ դպրոցներում բռնություններ են կատարվում
Խոսելով կանանց իրավունքների և նրանց նկատմամբ կիրառվող բռնությունների մասին՝ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը նշել է, որ այժմ ուշադրություն է դարձվում միայն կանանց հանդեպ կենցաղային մակարդակի բռնություններին։
Նրա խոսքերով՝ չի խոսվում կանանց նկատմամբ կիրառվող ադմինիստրատիվ և աշխատանքային բնույթի բռնությունների և նրանց իրավունքների խախտման դեպքերի մասին։
Բանախոսն ուշադրություն է հրավիրել դպրոցներում գրանցվող այն դեպքերին, երբ ամբողջությամբ չեն վճարվում ուսուցիչների աշխատավարձերը, որոնք ապօրինաբար բռնազավթվում են տնօրենների կողմից։
Նա ասել է, որ իրեն խնդրանքով դիմել են Երևանի 127 ավագ դպրոցի մի խումբ ուսուցիչներ ու հայտնել, թե տնօրենը չի վճարում աշխատավարձերի 30%–ը, իսկ նրանք, ովքեր փորձում են դիմադրել, ենթարկվում են հոգեբանական «տեռորի», ընդհուպ մինչև ֆիզիկական բռնություն։
–Ավագ դասարանի երեք աշակերտներ քացով խփել են անցանկալի ուսուցիչների որովայններին,–ասել է բանախոսը։
Այս առիթով Դավիթ Հակոբյանը դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, սակայն որևէ պատասխան չի ստացել։
–Այդպես էլ մնացիր կիսահեքիմ, այդպես էլ մանկավարժ չդարձար,–դիմելով Արմեն Աշոտյանին՝ ասել է Դ. Հակոբյանը։
Բանախոսը հայտարարել է, որ այս կապակցությամբ պատրաստվում է դիմել նաև ՀՀ գլխավոր դատախազին։
7or.am