Հայկ Սանոսյան. «Ջավախահայությունը բարոյահոգեբանական առումով մայր հայրենիքի ուշադրության կարիքն ունի»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միություն» ՀԿ–ի նախագահ Հայկ Սանոսյանը հայտարարել է, թե Վրաստանումանուշադրությանմատվածհայհամայնքըբարոյահոգեբանականառումով մեծ ուշադրության կարիք ունի։
–ՀՀբյուջեիցուտարբերհիմնադրամներիցֆինանսականմիջոցներըբաշխելիսպետքէհաշվիառնելնաևՎրաստանիհայհամայնքը՝ կես միլիոնի հասնող հայ բնակչությամբ 75 հայկական գյուղերը։ Կարծում եմ, որ Համահայկական հիմնադրամի գործառույթների շրջանակը պետք է ընդարձակվի, և աշխարհագրությունը մեծացնելով՝ թեկուզ քիչ-քիչ բաժին հանվի նաև այդ համայնքներին,–ասել է նա:
Ըստ Հայկ Սանոսյանի՝ Աբխազիայում բնակվում է շուրջ 40 հազ. հայ, և նրանց պետք է ուշադրության կենտրոնում պահել՝ սկսած մշակութային–կրթական միջոցառումների կազմակերպումից, վերջացրած Սփյուռքի նախարարության ծրագրերում ընդգրկելուց:
Հայկ Սանոսյան. «Ջավախահայությունը բարոյահոգեբանական առումով մայր հայրենիքի ուշադրության կարիքն ունի»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միություն» ՀԿ–ի նախագահ Հայկ Սանոսյանը հայտարարել է, թե Վրաստանում անուշադրության մատված հայ համայնքը բարոյահոգեբանական առումով մեծ ուշադրության կարիք ունի։
–ՀՀ բյուջեից ու տարբեր հիմնադրամներից ֆինանսական միջոցները բաշխելիս պետք է հաշվի առնել նաև Վրաստանի հայ համայնքը՝ կես միլիոնի հասնող հայ բնակչությամբ 75 հայկական գյուղերը։ Կարծում եմ, որ Համահայկական հիմնադրամի գործառույթների շրջանակը պետք է ընդարձակվի, և աշխարհագրությունը մեծացնելով՝ թեկուզ քիչ-քիչ բաժին հանվի նաև այդ համայնքներին,–ասել է նա: