Հարցազրույց

30.08.2024 09:32


Փաշինյանը սխալ է գործում՝ հուսալով, որ Արևմուտքն իրեն ինչ-որ բանում կօգնի. Ալեքսեյ Տիմոֆեև (տեսանյութ)

Փաշինյանը սխալ է գործում՝ հուսալով, որ Արևմուտքն իրեն ինչ-որ բանում կօգնի. Ալեքսեյ Տիմոֆեև (տեսանյութ)

Ռուս լրագրող Ալեքսեյ Տիմոֆեևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները՝ բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ:

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանը սխալ է գործում, քանի որ հույս ունի՝ Արևմուտքն իրեն ինչ-որ բանում կօգնի։

«Դիվանագիտական առումով ես մեր հարաբերությունները կբնութագրեի այսպես՝ «կարող էր ավելի լավ լինել», իսկ եթե ուղիղ խոսենք, ապա դրանք վատ կանվանեի։ Ընդ որում, ոչ միայն վատ, այլ հակված է վատթարանալ: Ոչ վաղ անցյալում կային հայ-ամերիկյան համատեղ ռազմական մասնակցություններ։ Մենք գիտենք Փաշինյանի և նրա թիմի շփումները ֆրանսիացիների հետ։

Ինձ թվում է՝ Փաշինյանը սխալ է գործում՝ հույս ունենալով, որ Արևմուտքն իրեն ինչ-որ բանում կօգնի։ Արևմուտքը ոչ մի բանում չի կարող օգնել Փաշինյանին, ինչպես և չի օգնել Ղարաբաղում Ադրբեջանի հետ հակամարտությունում։ Փաշինյանը հույս ունի, որ Արևմուտքը ինչ-որ կերպ կպաշտպանի Ադրբեջանի որոշ հավակնություններ և նկրտումներ, բայց ոչ։ Ադրբեջանը ներկայիս պայմաններում ցուցադրում է ինքնիշխանություն։

Հայաստանը, ցավոք, չի ցուցադրում այդ ինքնիշխանությունը։ Նրանք հույսը դնում են դրսից օգնության վրա՝ լինելով աշխարհագրորեն հեռու: Նրանք հույս ունեն, որ օգնությունը կգա հեռվից»,-եզրափակել է Տիմոֆեևը:

Այս խորագրի վերջին նյութերը