Կարծիք

30.08.2024 08:00


Տիգրան Ավինյա՛ն, ի՞նչ պատահեց, որ էլ այդ թվերը չեն հնչեցվում, չի զեկուցում, չի հրապարակվում, չի բարձրաձայնվում

Տիգրան Ավինյա՛ն, ի՞նչ պատահեց, որ էլ այդ թվերը չեն հնչեցվում, չի զեկուցում, չի հրապարակվում, չի բարձրաձայնվում

13.05.2024թ֊ի Երևան համայնքի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նիստը վարող Տիգրան Ավինյանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենին հանձնարարեց, որ հաջորդ գործակարգավարականից սկսած նա զեկուցի նաև շաբաթական հավաքագրման չափը, այսինքն՝ շաբաթական հասույթը։

Զեկուցվեց։

Զեկուցվեց 2 անգամ, 2 շաբաթ, 2 գործակարգավարական խորհրդակցության ժամանակ և վերջ։

Իսկ հիմա հարց Երևան քաղաքի գործակարգավարականը վարող անձնավորությանը.

Պարոն Ավինյան, ի՞նչ պատահեց, որ էլ այդ թվերը չեն հնչեցվում, չի զեկուցում, չի հրապարակվում, չի բարձրաձայնվում։

Ասում եմ` կարո՞ղ ա պատահի՝

1. Ֆինանսական մուտքերն այնքան շատ են, որ բավարարում են տրանսպորտի գինը չթանկացնելու համար,

2. Օրական հասույթը գայթակղիչ է եղել և այդ հավաքագրված գումարից պատահաբար մի կլօրիկ գումար "պակասում է"։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը