Հողատարածքներից զրկվող վարդենուտցիների բողոքի ակցիան Կառավարության դիմաց (տեսանյութ)
Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով կառավարությունից համարժեք փոխհատուցում իրենց հողերի համար, որոնք ճանաչվել են գերակա շահ։
«Սեփական երկրի մեջ մեր նման գյուղացիներին, որոնք բարիք են ստեղծում, ունեզրկում են, հողը ձեռքներիցս խլում են։ Եթե թուրքը զենքով է մեզնից հողերը խլում, մեր կառավարությունն առանց զեքնի է վերցնում մեզնից»,–լրագրողների հետ զրույցում ասաց վարդենուտցիներից մեկը։
Հունիսի 24-ին վարդենուտցիները փակել էին Երևան–Ապարան ճանապարհը` բողոքելով, որ «Ռիդ» ընկերությունը փորձում է գնել իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները` վճարելով մոտավորապես 300 դրամ 1 քմ տարածքի համար, ինչից դժգոհ են բնակիչները։
2023 թվականի մարտի 2-ի որոշմամբ` ՀՀ կառավարությունը բնակիչների 110 հա տարածքը ճանաչել է հանրային գերակա շահ և որոշել փոխանցել վերը նշված ընկերությանը։ Նախատեսվում է այնտեղ զբոսաշրջությունը զարգացնել` ստեղծել ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոն, «Արագած» ներդրումային ծրագրի շրջանակում էլ կառուցել ջրամբար։