Լրահոս

25.11.2011 12:00


Սարկոզին արդարացել է Նաթանյահուի առջև

Սարկոզին արդարացել է Նաթանյահուի առջև

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին,  ով վերջերս Բարաք Օբամայի հետ զրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Նաթանյահուին «ստախոս» էր անվանել, պարզաբանել է իր ասածը։ Նա նշել է, թե իր խոսքերը խեղաթյուրված են և համատեքստից դուրս են բերվել։ Այս մասին տեղեկացնում է «cursorinfo.co.il.» կայքը։

Սարկոզին հանդիպել է Ֆրանսիայի հրեական խոշորագույն համայնքների ներկայացուցիչների հետ ու ասել, թե ինքը միշտ էլ կաջակցի Իսրայելին։ Ֆրանսիայում խոշորագույն հրեական համայնքի գլխավոր ֆինանսիստ  Ֆրանսիս Կալիֆան,  իր հերթին,  Սարկոզիի պարզաբանումից հետո նշել է.

«Նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել Իսրայելի հետ մշտական երկխոսությունը, չնայած թյուրիմացությանը, որը տեղ էր գտել անձնական շփման ժամանակ և մեջբերելու համար նախատեսված չէր»։

Նշվում է նաև, որ փակ խոսակցության ընթացքում Սարոկզին բացատրել է, թե ինչու է նամն հայտարարություն արել Իսրայելի վարչապետի հասցեին, սակայն խնդրել է, որ այդ պարզաբանումը չհրապարակվի, քանի որ «ցանկացած խոսք կարող է համատեքստից դուրս բերվել»։

Այս խորագրի վերջին նյութերը