Լրահոս

25.11.2011 11:16


Իրավապաշտպան կազմակերպություն. «Մեկ օրվա ընթացքում Սիրիայում 50 մարդ է զոհվել»

Իրավապաշտպան կազմակերպություն. «Մեկ օրվա ընթացքում Սիրիայում 50 մարդ է զոհվել»

Նոյեմբերի 24-ին Սիրիայում տեղի ունեցած բախումների հետևանքով 50 մարդ է զոհվել։ Այս մասին, «Ֆրանս Պրեսս»–ի փոխանցմամբ, հաղորդում է «Syrian Observatory for Human Rights» իրավապաշտպան կազմակերպությունը։

Ըստ կազմակերպության տվյալների՝ զոհվածներից 13-ը խաղաղ բնակիչներ էին։

Հիշեցնենք, որ բախումները շարունակվում են սույն թվականի մարտ ամսից սկսած։ Ըստ ՄԱԿ–ի տվյալների՝ արդեն ավելի քան 3500 մարդ է զոհվել, որից մեծ մասը խաղաղ բնակիչներ էին։

Այս խորագրի վերջին նյութերը