Լրահոս

25.11.2011 10:38


Եռակի ահաբեկչության հետևանքով Իրաքի Բասրա քաղաքում 19 մարդ է զոհվել

Եռակի ահաբեկչության հետևանքով Իրաքի Բասրա քաղաքում 19 մարդ է զոհվել

«Ասոշիեյթեդ պրես» գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի Բասրա քաղաքում երեկոյան տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 19–ի, վիրավորվել է 64 մարդ։

Տեղի ժամանակով 19։00–ի մոտ երեք պայթյուն է որոտացել բաց շուկայի մոտ։ Ամենաշատ մարդ է մահացել երրորդ պայթյունի հետևանքով, երբ առաջին երկու ահաբեկչությունների դեպքի վայր են ժամանել փրկարարներ և ոստիկանության աշխատակիցներ։ Զոհվածների մեջ կան ոստիկաններ և զինվորականներ։

Բասրան տեղակայված է մայրաքաղաք Բաղդադից 550 կմ հարավ–արևելք։ Այն համարվում է Իրաքի նավթային արդյունաբերության  կենտրոններից մեկը, ինչպես նաև երկրի կարևորագույն նավահանգիստը։

Այս խորագրի վերջին նյութերը