Լրահոս

25.11.2011 10:11


Շևչենկոյի դպրոցում պաշտոնանկություններ են սկսվել

Շևչենկոյի դպրոցում պաշտոնանկություններ են սկսվել

Տ. Գ. Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի մի խումբ ուսուցիչներ և ծնողներ ահազանգում են, որ դպրոցում սկսվել են պաշտոնանկություններ: Նրանց տարածած նամակում ասված է.

«Տ. Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում սկսվել են պաշտոնանկություններ։ Տնօրեն Էլեոնորա Թումանյանի հրամանով և դրանից հետո նոր, վրդովված, իր դիմումի համաձայն այսօր աշխատանքից ազատվել է 2010թ. ապրիլից աշխատանքի անցած ՆԶՊ առարկայի ուսուցիչ`մայոր Ստյոպա Առաքելյանը: Տնօրեն Էլեոնորա Թումանյանը պարզաբանել և ասել է նրան, որ նա չի կարողանում լավ աշխատել և երեխաների հետ լավ չի վերաբերվում: Հարգելի՛ ԶԼՄ-ներ, սպասելի էր այս պաշտոնանկությունը: Տնօրենի ասածներից և ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը: Իրականում Ստյոպա Առաքելյանը շատ լավ ու բարի, ինչու չէ, նաև գրագետ ու կիրթ մարդ է և ուսուցիչ: Նա ավարտել է ԵՊՀ պատմական և ռազմական ֆակուլտետները, ծառայել է ԽՍՀՄ բանակում, ապա ՀՀ բանակում: Նա շատ լավ է վերաբերվում դպրոցի աշակերտներին, իսկ աշակերտներից շատերը նրան շատ են սիրում: Նա պատմության և ռազմագիտության փայլուն մասնագետ է: Կային որոշ լպիրշ աշակերտներ, որոնք նյարդայնացնում և փորձում էին հունից հանել մայորին, բայց չէին կարողանում: Եվ այդ մի քանի լպիրշ աշակերտների համար էլ տնօրեն Էլեոնորա Թումանյանը ազատեց նրան աշխատանքից և մայորին հայտնեց միայն դասերի ավարտից հետո, փոխտնօրեն Ալվարդ Առաքելյանի միջոցով և փակցնելով հատուկ հրամանը ուսուցչանոցի պատի կողքին գտնվող հայտարարությունների բաժնում: Մեկ խոսքով ասած՝ շատ անարդար արարք տնօրեն Էլեոնորա Թումանյանի կողմից: Ի դեպ, սա առաջին պաշտոնանկությունն էր տնօրեն Էլեոնորա Թումանյանի օրոք: Խնդրում ենք անդրադարձեք, լուսաբանեք և օգնեք մեզ ետ բերել ՆԶՊ կամ ռազմագիտության ուսուցիչ մայոր Ստյոպա Առաքելյանին:

Դպրոցի մի խումբ ուսուցիչներ և ծնողներ»

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը