Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարում նախավերջին՝ 8–րդ մրցափուլում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց ռուս Պյոտր Սվիդլերին, որի շնորհիվ վաստակեց 5 միավոր և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Մրցափուլի մյուս չորս հանդիպումներն ավարտվեցին ոչ ոքի։
Արոնյանից կես միավոր հետ են մնում նորվեգացի Մագնուս Կառլսենը, ռուսներ Յան Նեպոմնյաշչին ու Սերգեյ Կարյակինը և ուկրաինացի Վասիլի Իվանչուկը։
Վերջին մրցափուլում Լևոն Արոնյանը սևերով կմրցի Յան Նեպոմնյաշչիի հետ։
Լևոն Արոնյանը հաղթել և դարձել է միանձնյա առաջատար