Ռուբեն Հայրապետյանը քննադատել է նախկին դարպասապահին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջում երկրպագուներից մեկը դիմել է նրան՝ ցանկություն հայտնելով Հայաստանի հավաքականի և Երևանի «Արարատի» նախկին դարպասապահ Հարություն Աբրահամյանին և նրա սերնդակից ֆուտբոլիստներին հաճախ տեսնել մեր ֆուտբոլային հասարակությունում:
ՀՖՖ նախագահը պատասխանել է.
«Տեսնում եք՝ տեսեք։ Ես երկու ձեռքով կողմ եմ։ Դուք կարող եք ամեն ինչ անել հաճախակի տեսնելու համար։ Ես կոնկրետ ցանկություն չունեմ։ Երբ մարդիկ գնում, ապրում են այլ երկրներում և ցանկություն չեն ունենում գալ, ապրել և աշխատել իրենց երկրում, դա դարձել է հայկական մտածելակերպ՝ հեռվից նստել և քննադատել իրենց երկրում եղածը, որի դժվարությունների մասին իրենք ընդհանրապես տեղյակ չեն և ոչ էլ պատկերացնում են։ Ես շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր պահեստային նստարանին են անցկացրել, սակայն հիմա օգնում են իրենց երկրի ֆուտբոլին, և կուզենայի ավելացնել, որ այդ սերնդի ներկայացուցիչները՝ Սարգիս Հովսեփյանը, Վարդան Միանսյանը, Վարազդատ Ավետիսյանը, Արմեն Շահգելդյանը և էլի շատ–շատ ուրիշներ, որոնք այս պահին էլ անմիջական կապ ունեն հայկական ֆուտբոլի հետ, քայլում են հայկական ֆուտբոլին համահունչ։ Այնպես որ, այդ սերնդի ներկայացուցիչներից միայն Հարություն Աբրահամյանը չէ, որ Իրանում նստած քննադատում է Հայաստանի առաջնությունները՝ մոռանալով, թե ով եմ ես և ինչքան մանրամասն եմ տեղյակ իր ֆուտբոլային կարիերայից՝ թե ինչով էր զբաղված «Արարատում» խաղալու տարիներին»։
Նշենք, որ վերջին տարիներին Հարություն Աբրահամյանն աշխատում է Իրանի «Պերսեպոլիսում»։ «armsport»–ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ 1993թ. «Արարատի» կազմում չեմպիոն դառնալու համար 10 դոլար պրեմիա է ստացել, և պարզ է, որ իրենք այդ ժամանակ ֆուտբոլ չէին խաղում փողի համար:
«Ժարիտ արած կարտոշկա ուտելով՝ պայքարում էինք Դանիայի և Իսպանիայի պես հզոր հավաքականների դեմ: Իսկ հիմա գնացեք ակումբներ կամ ֆեդերացիաներ, տեսեք՝ ինչ կա պատմության մասին: Այսօրվա երիտասարդները տեղյակ էլ չեն, թե ինչ սերունդ է եղել նախկինում: Հարցրե՛ք մեկին՝ արդյոք գիտի՞, որ Հարություն Աբրահամյանը 18 տարեկանում սպորտի վարպետ է եղել: Գիտե՞ն, որ միակ դարպասապահն եմ, որ Եվրոպայի չեմպիոն եմ դարձել ԽՍՀՄ 18 տարեկանների հավաքականի կազմում: Ինձ համար շատ ցավալի է, որ ես և իմ սերնդակիցներն այդպիսի վերաբերմունքի արժանացանք։ Հեռուստացույցով երբեմն դիտում եմ Հայաստանի առաջնությունը: Վերջերս մի խաղ էր ընթանում, և այդ պահին իրանցի մի մասնագետ հյուր եկավ և ինձ հարցրեց, թե ինչ ֆուտբոլ է: Ես ամոթից ասացի, որ Հայաստանի երկրորդ լիգայի հետնապահներն են խաղում, դրա համար են տրիբունաները դատարկ, իսկ ֆուտբոլիստներն էլ հազիվ են տեղաշարժվում,–նշել է Հարություն Աբրահամյանը,–այսօր Հայաստանում երիտասարդներից շատերը քթները ցցած են զբոսնում, համարում են իրենց աստղեր: Մի դեպք պատմեմ. տարիներ առաջ Արսեն Չիլինգարյանը պատանեկան հավաքականին բերել էր Իրան՝ ընկերական խաղերի: Հանդիպումից հետո ցուրտ էր, նստած էինք ավտոբուսում և Արսենի հետ զրուցում էինք: Մի 14-15 տարեկան տղա բարձրացավ, և ես նրան հարցրի՝ արդյոք իր տե՞ղն եմ նստել, իսկ նա պատասխանեց. «Չէ՛, ախպերս, լավ ա, նստի...»: –Նա մեղավոր չի, ուղղակի տեղյակ չի, թե իրենից առաջ ինչ է եղել: Այդքան խոսում են «Արարատ-73»-ի լեգենդար կազմի մասին, բայց մեկը չկա՝ ասի, թե ինչի Ալյոշա Աբրահամյանը ատամ չունի, մեկը չկա՝ այդ հեղինակավոր մարդուն օգնի»:
Նա նաև ասել է, որ Հայաստանում շատ մեծ խնդիր կա դարպասապահների մարզիչների հետ, և որ ծիծաղելի է, թե ովքեր են այսօր Հայաստանում մարզում դարպասապահներին:
«Ինչպե՞ս կարող են նրանք դարպասապահ մարզել, եթե իրենք չեն կարողացել լավ դարպասապահ դառնալ և ողջ կարիերան անցկացրել են պահեստայինների նստարանին և պատահականորեն մեկ-մեկ ասպարեզ դուրս եկել: Հայաստանում շատ «պրոֆեսորներ» չեն դադարում ասել, որ դարպասապահը թիմի 50 տոկոսն է: Բա, ա՛յ սիրելիս, այդ 50 տոկոսի հետ ո՞վ է աշխատում: Չեն հասկանում, որ դարպասապահի մարզչի վրա խնայողություն անելով՝ ակումբին մեծ վնաս են տալիս: Կամ գնում են արտասահմանից դարպասապահ կամ այլ դիրքի խաղացող են բերում, մեծ գումար տալիս՝ մտածելով, որ արտասահմանցիներով լավ արդյունքի կհասնեն, բայց չեն հասնում, իսկ տեղացիները կոպեկներ են ստանում»,–ասել է նա։

7or.am