«Fitch Ratings»-ն իջեցրել է Պորտուգալիայի կրեդիտային վարկանիշը «աղբային» մակարդակի
«Fitch Ratings» գործակալությունը Պորտուգալիայի կրեդիտային վարկանիշը «ВВВ-»-ից իջեցրել է, այսպես կոչված, «աղբային» «ВВ+» մակարդակի։ Այս մասին տեղեկանում ենք գործակալության պաշտոնական մամլո հաղորդագրությունից։
«Աղբային» (անգլերեն՝ junk) մակարդակը նշանակում է, որ երկրում ներդրումների համար բարենպաստ պայմաններ չկան, այսինքն՝ վարկանիշը ցածր է «ВВВ-» մակարդակից։ Գործակալությունը նման գնահատականը հիմնավորում է նրանով, որ երկիրը բավական խոշոր պարտքեր ունի տնտեսության բոլոր բնագավառներում, ինչպես նաև անբարենպաստ մակրոտնտեսական կանխատեսությամբ։
Միաժամանակ բողոքի ելույթները Պորտուգալիայում շարունակվում են։ Բողոքում են մետրոյի աշխատակիցներն ու ավիակարգավարները, ում հնարավոր է՝ միանան նաև առողջապահության և կրթության ոլորտի աշխատակիցները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մյուս միջազգային գործակալությունը ՝ «Moody's»–ը, նույնպես իջեցրել է Պորտուգալիայի վարկանիշը «աղբային»–ի։