Աջ ու ձախ էնքան շինթույլտվություն են տվել․ որ ՀԷՑ-ը չի կարողանում սպասարկել
Հայաստանում վերջին շրջանում էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման լուրջ խնդիրներ են առաջացել: Դրանց անջատումներն այնքան հաճախակի են դարձել, որ մարդիկ 90-ականներն են սկսել հիշել, թեմային անդրադարձել է անգամ Հայաստանի ՄԻՊ-ը: Կիրակի ուշ երեկոյան էլ ողջ Կենտրոն վարչական շրջանն էր հոսանքազրկվել: Առհասարակ` հատկապես երևանցիների համար բավականին հաճախ են նման «անակնկալներ» լինում, մարդիկ արդեն սովորել են, որ շաբաթվա կեսը լույս չունեն, մյուս կեսը` ջուր:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ ստեղծված իրավիճակի պատճառը մեծածավալ շինթույլտվություններն են, ամեն քայլափոխի նոր շենքեր են կառուցվում, իսկ փոքրիկ Երևանը չունի այնքան ռեսուրս, որ կարողանա դիմակայել նման հոսքին:
- Արդյո՞ք այս ամենի պատճառը շինթույլտվություններն են: Ի դեպ, կիրակի օրը Երևանի կենտրոնում մոտ մեկ ժամ, անհասկանալի պատճառներով, լույս չկար:
- Ես այս ամենի մեջ ամենաքիչն եմ ՀԷՑ-ին մեղադրում, որովհետև, ժողովրդի լեզվով ասած, աջ ու ձախ էնքան շինթույլտվություն են տվել, էնքան են շատացել շենքերը, որ ՀԷՑ-ն ուղղակի չի կարող այդքանին մատակարարել: Սա միայն ՀԷՑ-ի խնդիրը չէ, երբ նորակառույց շենքերը սկսեն բնակեցվել, խնդիր է առաջանալու նաև գազի, կոյուղաջրերի հետ։ Այնպես որ՝ շինթույլտվությունների նման հոսքի արդյունքն էլ սա պետք է լիներ:
- Իսկ այս խնդիրն անլուծելի՞ է: Չկա՞ տարբերակ՝ հարցը կարգավորելու:
- ՀԷՑ, «Վեոլիա ջուր», գազ սպառողներն այնքան են շատացել, մի փոքր Երևան, ու այսքան շենք: Բնակչության թիվը մեծացել է շատ, ուղղակի այս ընկերություններն անկարող են լավ աշխատանք անել: Մարդիկ միանգամից մեղադրում են կազմակերպություններին, բայց ես նրանց ընդհանրապես չեմ մեղադրում, գուցե ինչ-որ չափով խնդիրներ, թերացումներ ունեն, բայց եկեք օբյեկտիվորեն նայենք` Երևանում ինչ չափի, քանի հարկանի շենքեր են գոյանում ամեն օր: Հիմնական խնդիրը Կենտրոնի հետ է կապված, բայց մյուս վարչական շրջաններում էլ է այս վիճակը:
- Բայց նույն ՀԷՑ-ը չի՞ կարող է ընդլայնել համակարգն այնպես, որ աշխատանքն անխափան լինի:
- Նույն «Վեոլիա ջուր»-ն ասում է, որ քաղաքի կոյուղիները խցանված են, որ պետք է նորոգեն ամեն ինչ նորովի: Թե կառավարության հետ ինչ են որոշել, դա էլ արդեն իրենք կիմանան, սեպտեմբեր-հոկտեմբերից, երբ եղանակը մի քիչ էլ ցրտի, կոյուղաջրերն ընդհանրապես չեն աշխատելու: Ահավոր վիճակ է:
- Իսկ Երևանի ավագանին անկարո՞ղ է ինչ-որ բան փոխել՝ նույն շինթույլտվությունները սահմանափակելու մասով, օրինակ:
- Ավագանին ամբողջ օրը` առավոտից երեկո, այդ հարցերը բարձրաձայնում է: Խոսում ենք այն մասին, որ կոյուղիները համատարած խցանված են, որ, ինչպես իշխանություններն են ասում, «անկանխատեսելի» անձրևի դեպքում քաղաքը վերածվում է լճի: Իսկ աշխատակիցները խնդիրը կարգավորելու փոխարեն գալիս են, ուղղակի ջուրը քաշում ու գնում, վերջ, համարում են, որ աշխատանքն ավարտվել է, բայց աղբը պետք է մաքրել: Իսկ եթե ոչ, ձմռանն այդ ամենի պտուղները «վայելելու» ենք: Ինչ վերաբերում է շինթույլտվություններին, ապա ավագանին 30 և ավելի հարցեր է բերում, որոնցից մեկ-երկուսը փողոց անվանակոչելու հարցեր են, մնացած բոլորը շինթույլտվություններ են, շինթույլտվություններ, որոնց մասին ոչինչ չի զեկուցվում հասարակությանը: Արդյունքում ստացանք սա` կոլապսի է ենթարկվել Երևան քաղաքը: