Լրահոս

24.11.2011 15:15


Լ. Գալստյանն ՕԵԿ նախագահի հայտարարության մասին. «Դա զավեշտականի շարքից է»

Լ. Գալստյանն ՕԵԿ նախագահի հայտարարության մասին. «Դա զավեշտականի շարքից է»

Անդրադառնալով ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի այն հայտարարությանը, թե ՕԵԿ–ի ձեռքերը, ի տարբերություն այլ կուսակցությունների, արյունոտ չեն, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն ասել է, թե ինքը տեղյակ չէ նման հայտարարությունից և կփորձի իր ՕԵԿ գործընկերներից ճշտել։

–Վստահ եմ, որ կոալիցիոն գործընկերները դրանում ընդգրկված չեն,–նշել է բանախոսը։

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը, անձագանքելով հարցին, ասել է, թե իշխանություններն իրենց վերարտադրման ճանապարհին որևէ միջոցի առաջ չեն կանգնում, և նույնիսկ օգտագործվում է քրեական ռեսուրսը։

«Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ վերջին մեկ ամսում ՕԵԿ անդամների թիվն ավելացել է 30 հազարով։ Ինքա՞ն է դա խելամիտ» հարցին ի պատասխան՝ Ա. Զաքարյանը նշել է, որ դա զուտ ներկուսակցական խնդիր է։

–Եթե նայենք Հայաստանի կուսակցականության մակարդակին, ապա բնակչությունը կազմում է 6–7 միլիոն,–նկատել է ՀՀԿ–ական պատգամավորը։

Լիլիթ Գալստյանն էլ ավելացրել է.

–Դա զավեշտականի շարքից է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը