Լրահոս

24.11.2011 13:55


ՀՀԿ–ական պատգամավորի արձագանքը Լևոն Հայրապետյանի հարցազրույցին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, խոսելով նախընտրական զարգացումների մասին, նշել է, թե Հայաստանում քաղաքական իրադարձությունները նոր երնագներ են ստանում, ինչը բնական և հասկանալի է։

Ըստ նրա՝ առաջիկա իրադարձությունները լինելու են ավելի ակտիվ փուլում, և հասարակական–քաղաքական շրջանակներ փորձում են իրենց խնդիրները վեր հանել քաղաքական օրակարգ։ «Գաղափարական, ծրագրային պայքարին բնորոշ գործընթացների ականատես ենք լինելու»,–նշել է բանախոսը։

Արձագանքելով ռուսաստանցի հայ գործարար և բարեգործ Լևոն Հայրապետյանի հարցազրույցին, որտեղ նա բավական կոշտ հայտարարություններով է հանդես եկել` կապված մեր երկրում ահռելի չափերի հասնող կոռուպցիայի, պետական համակարգում տիրող անգրագիտության և ձևավորված օլիգարխիայի հետ, այդ երևույթները համարելով Հայաստանի գլխավոր չարիքը, Արտակ Զաքարյանը նշել է, որ առանձին անհատներ և որոշ շահեր ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ փորձելու են ինչ–որ կերպ մասնակցություն ունենալ Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացներին, և դա պետք է դիտարկել հենց այդ տրամաբանության շրջանակներում։

Չի կարելի ասել, որ այդ հարցազրույցում չկան օբյեկտիվ իրականություններ, և չի կարելի ասել, որ ամեն ինչ վերցված է պարզ իրողություններից։ Կան բազմաթիվ վիճելի դրույթներ, չափազանցված մոտեցումներ,–ընդգծել է Ա. Զաքարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը