Լրահոս

24.11.2011 13:49


Հեղինե Բիշարյան. «Կնոջ նկատմամբ այդպիսի վերաբերմունք ես դատապարտում եմ»

Հեղինե Բիշարյան. «Կնոջ նկատմամբ այդպիսի վերաբերմունք ես դատապարտում եմ»

ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար  Հեղինե Բիշարյանը լրագրողների հետ  հանդիպման ժամանակ  անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և գործար Սիլվա Համբարձումյանի  միջև տեղի  ուենցած  միջադեպին (Սիլվա Համաբարձումյանը  Սուրիկ Խաչատրյանին մեղադրում իրեն վիրավորելու  և հարվածելու համար)՝ ասել է, թե ինքը դատապարտում է կնոջ նկատմամբ ցանկացած կոպիտ վերաբերմունք։

–Ես չեմ կարող ասել՝ հարվածե՞լ է,  թե՞ ոչ: Ես բոլորին էլ հավատում եմ, բայց ես սթափ եմ մտածում: Ես կարևորում եմ երրորդ անձի ասածը` Սամվել Սարգսյանի, ով եղել է Սուրեն Խաչատրյանի հետ, ասել է՝ այդպիսի բան չի եղել,–նշել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը