Կանանց իրավունքների կենտրոնը ս. թ.-ի նոյեմբերի 25-ին` կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը, կազմակերպում է բացօթյա մի ակցիա «Ամոթի պատ» խորագրով: Ակցիայի ընթացքում Հյուսիսային պողոտայում (Աբովյան փողոցի կողմից) կտեղադրվի մի նկար, որի վրա պատկերված կլինի ամուսնու և կնոջ վիճաբանությունը, ինչի ականատեսն է լինում նրանց երեխան, իսկ անցորդներին հնարավորություն կընձեռվի փակել նկարը իրենց մեկնաբանություններով: Մեկ ամիս առաջ նմանատիպ ակցիա կազմակերպվեց կենտրոնի կողմից, որը բավականին մեծ արձագանք գտավ թե հասարակության, թե մամուլի կողմից: Ակցիայից հետո կենտրոնի Ազգային Թեժ Գծին գրանցվեցին զանգեր ընտանեկան բռնության ենթարկված կանանց կողմից, ովքեր ստացան անվճար հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն: Նպատակ ունենք կրկնելով ակցիան հասնել առավել հաջողությունների:
Կենտրոնը «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության» քարոզարշավի շրջանակներում կկազմակերպի տարբեր ակցիաներ, այդ թվում` ընտանեկան բռնության վերաբերյալ ֆիլմի շնորհանդես, որը տեղի կունենա սույն թ.-ի դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին, Երևանի Կամերային երաժշտության ազգային կենտրոնում և լուսանկարների ցուցահանդես «Երջանիկ ընտանիք» խորագրով, որը կանցկացվի Հայաստանի նկարիչների միությունում, սույն թ.-ի դեկտեմբերի 8-ից 9-ը:
Բողոքի գործողություն՝ «Ամոթի պատ» խորագրով