Լրահոս

24.11.2011 12:06


Արամ Կարապետյան. «Եվրասիական միությանը միանալու հիմնական փաստարկը տնտեսական գործոնն է»

Արամ Կարապետյան. «Եվրասիական միությանը միանալու հիմնական փաստարկը տնտեսական գործոնն է»

Հրավիրված ասուլիսին անդրադառնալով Եվրասիական միության ստեղծմանը՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասել է, թե իրենց կուսակցության ստեղծման օրվանից կողմնակից է եղել այդ միության ստեղծմանը:

–Դա մեկ տրիլիոնի հասնող շուկա է, 170 մլն մարդ է ներառում միայն երեք երկրների միավորման պարագայում: Գլխավոր արգումենտները, որոնք բերում են մեզ ընդդիմացողները, հետևյալն են. Հայաստանը Եվրասիական միության հետ ընդհանուր սահման չունի,–ասել է նա։

Ըստ  Արամ Կարապետյանի՝ Եվրասիական միությանը միանալու հիմնական փաստարկը տնտեսական գործոնն է։

–Ռուսաստանն է, որ կարող ինվեստիցիոն ծրագրեր իրականացնել,–ընդգծել  է նա։

Անդրադառնալով այն լուրերին, թե  ՌԴ–ն ցանկանում է վերականգնել Խորհրդային Միությունը՝ Արամ Կարապետյանն ասել է, թե  դա  հնարավոր չէ, քանի որ չկա միակուսակցական համակարգ:

Այս խորագրի վերջին նյութերը