Ըստ ԱԳՆ-ի՝ 2011 թվականի արտադրության ավտոմեքենան այլևս պիտանի չէ շահագործման․ նորն են ձեռք բերել
Հայաստանի արտգործնախարարությանը կհատկացվի BMW X3 ավտոմեքենա։ Որոշումը կայացվեց կառավարության՝ օգոստոսի 15-ի նիստում։
Հիմնավորման մեջ գրված է․
«ՀՀ արտաքին գործերի նախարարության հաշվեկշռում հաշվառված է թվով 15 մեքենա, որոնց մի մասի շահագործման ժամկետը գերազանցում է տասը տարին: Նախարարությունը, հաշվի առնելով 2023թ. ընթացքում ՀՀ ժամանած օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ուղեկցող պատվիրակությունների մեծ թիվը, ինչպես նաև գնահատելով նման այցելությունների պատշաճ կազմակերպման, մասնավորապես՝ համապատասխան տրանսպորտային միջոցներով ապահովելու կարևորությունը, նախաձեռնել է նախարարությանն ամրացված տրանսպորտային միջոցները թարմացնելու գործընթաց։ Այդ նպատակով նախարարությունը Հայաստանի Հանրապետություն է ներմուծել Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությանը պատկանող 2019թ. արտադրության BMW X3 մակնիշի (WBAUZ31090LD18561) ավտոմեքենան: Նախատեսվում է նախարարության հաշվեկշռում առկա 2011թ արտադրության BMW 523i մակնիշի ավտոմեքենան հանձնել ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման վարչության տնօրինմանը:
BMW 523i մակնիշի մեքենան այս պահին անսարքության պատճառով չի շահագործվում, իսկ մեքենան վերանորոգման դեպքում անընդմեջ կպահանջվի մեծ ֆիանանսական միջոցներ՝ սպասարկումը ապահովելու համար, որը կապված է մեքենայի տարեթվով և մաշվածությամբ:
Առկա են մի շարք անսարքություններ մասնավորապես՝ փոխանցման տուփը, անկյան սենսորները (ABS համակարգ), վառելիքի պոմպը, այրման մոմիկները և կոճերը եթակա են անհապաղ փոխարինման: Փոխարինման կարիք ունեն նաև ընթացային մասերը: Կարիք ունի նաև կոսմետիկ վերանորոգման»:

Աղբյուրը՝ yerevan.today