Լրահոս

24.11.2011 12:06


ԵՄ սիմպոզիումներ մտավոր սեփականության իրավունքների հարցերի վերաբերյալ

2011թ. նոյեմբերի 23-25-ը Երևանի Ռեջինա հյուրանոցում ԵՄ խորհրդատվական խումբը կազմակերպելու է երեք սիմպոզիում մտավոր սեփականության իրավունքների (ՄՍԻ) հարցերի վերաբերյալ: Սիմպոզիումների նպատակն է կազմակերպել Հայաստանի դատավորների, դատախազների և ոստիկանության աշխատակիցների հանդիպումներ, որոնք կնպաստեն Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների ոլորտի բարեփոխումների վերաբերյալ երկխոսությանը և իրազեկվածության բարձրացմանը:

Հայաստանում ՄՍԻ համակարգի բարեփոխումը Եվրոպական Միության և Հայաստանի միջև խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի անհրաժեշտ նախադրյալներից է։ Ընդհանուր առմամբ Հայաստանը դեռ չի կատարել Գործընկերության և համագործակցության համաձայնագրով ստանձնած ԵՄ չափանիշներին համապատասխան ՄՍԻ պաշտպանության ապահովման իր պարտավորությունը: Հիմնական մարտահրավերը խնդրահարույց իրականացումն է և ՄՍԻ անբավարար իրավակիրարկումը, ինչի հետևանքով մեծ ծավալների են հասնում կեղծարարությունը և հենությունը:

Այնուամենայնիվ, մտավոր սեփականության իրավունքների ոլորտում առաջընթաց է գրանցվել օրենսդրական բարեփոխումների իրականացման, Հայաստանում կեղծարարության և հենության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման, ինչպես նաև ՄՍԻ պաշտպանության ռազմավարության հաստատման, մասնավոր շահառուների և ոստիկանության միջև համագործակցության միջոցով։ Ներկայում առաջնային բարեփոխումների հիմնական նպատակն է արտաքին սահմանի ամրացումը, ինչպես նաև քրեական և քաղաքացիական իրավական ընթացակարգերի բարելավումը: ՀՀ դատարանները և ոստիկանությունը չափազանց կարևոր դեր ունեն ՄՍԻ բարեփոխման իրականացման գործում:

Միջոցառումներին բացման խոսքով հանդես կգան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար պրն Օնո Սիմոնսը, ՀՀ արդարադատութան փոխնախարար պրն Արամ Օրբելյանը, Դատախազների դպրոցի տնօրեն պրն Գրիգոր Սարգսյանը և պրն Արտակ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպա-վերահսկողական վարչության պետ:

Այս խորագրի վերջին նյութերը