Լրահոս

15.01.2011 00:30


ԱԱԾ ավագ օպերլիազորին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնություն կազմակերպելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության Էջմիածնի բաժնի ավագ օպերլիազոր Ա.Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և սուտ մատնության համար:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ ԱԱԾ  Արմավիրի մարզային վարչության Էջմիածնի բաժնի ավագ օպերլիազոր, մայոր Արայիկ Անտոնյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, Էջմիածնի բնակչուհի Մ.-ին դրդել է Գ. Մկրտչյանի նկատմամբ ծանր հանցագործության մեջ սուտ մատնություն կատարելու՝ միաժամանակ ստեղծելով մեղադրանքի արհեստական ապացույցներ:

Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Անտոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ' ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 34-333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը