Լրահոս

24.11.2011 11:26


Բողոքողներ. «Տարո՛ն ջան, մտածի՛ր ժողովրդի մասին»

Բողոքողներ. «Տարո՛ն ջան, մտածի՛ր ժողովրդի մասին»

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի գործողություններ  իրականացնողների մեջ են եղել նաև սեփականության իրավունքի  համար  պայքարող մարդիկ։ Ինչպես տեղեկացնում է «7օր»–ի թղթակիցը, բողոքի  գործողության մասնակիցները ջերմ են դիմավորել կառավարության նիստի մասնակցելու եկած Երևանի նորանշանակ քաղաքապետ  Տարոն Մարգարյանին և շնորհավորել պաշտոնավարման կապակցությամբ։

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները նրան են տվել իրենց նամակներն ու դիմումները։ Նրանցից մեկը քաղաքապետին ասել է, թե 5 երեխաների մայր է, բայց մինչև այսօր, ինչ իրենց վտարել են այժմյան Հյուսիսային պողատայի տարածքից, ինքը անտուն է։ Տարոն Մարգարյանն էլ նշել է, թե կանդրադառնա բոլոր դիմումներին։

Բողոքի գործողություն իրականացնողներն ասել են.

–Տարո՛ն ջան, մտածի՛ր ժողովրդի  մասին։

Տարոն Մարգարյանն էլ պատասխանել է.

–Անպայման կմտածեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը