Աշխարհ

14.08.2024 11:54


Ճապոնիայի վարչապետը սեպտեմբերին հրաժարական կտա՝ իր կուսակցության հետ կապված ֆինանսական սկանդալի պատճառով

Ճապոնիայի վարչապետը սեպտեմբերին հրաժարական կտա՝ իր կուսակցության հետ կապված ֆինանսական սկանդալի պատճառով

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ սեպտեմբերին չի առաջադրի իր թեկնածությունն իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի ընտրություններում։ Դա նշանակում է, որ նա կհեռանա՝ երեք տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

«Որպես առաջին քայլ՝ ցույց տալու հանրությանը, որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը փոխվել է, ես որոշել եմ չմասնակցել նախագահի ընտրություններին»,-ասել է Կիսիդան մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա չի ասել, թե ում է տեսնում կուսակցության հաջորդ նախագահի և երկրի վարչապետի պաշտոնում։

Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որը ճապոնիայում իշխում է 1955 թվականին հիմնադրումից ի վեր, վերջին ամիսներին ներգրավված է եղել քաղաքական լուրջ սկանդալում։ Կուսակցության երկու ամենաազդեցիկ խմբակցություններին մեղադրել են նրանում, որ նրանք, ինչպես հարկն է, չեն հայտարարագրել իրենց եկամուտներն ու ծախսերը և միլիոնավոր դոլարի քաղաքական հանգանակությունների մասին սխալ հաշվետություն են ներկայացրել։ Այս ամենի պատճառով կառավարության վարկանիշն իջել է՝ հասնելով 20 %-ի։ Մի քանի նախարարներ, փոխնախարարներ և կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական են տվել։ Նրանք բոլորը եղել են կուսակցության այն խմբակցությունից, որը գլխավորում էր սպանված նախկին վարչապետ Սինձո Աբեն։

Այս խորագրի վերջին նյութերը