Լրահոս

24.11.2011 11:15


Կառավարության շենքի մոտ կրկին բողոքում են սպանված զինվորների մայրերը

Կառավարության շենքի մոտ կրկին բողոքում են սպանված  զինվորների  մայրերը

Կառավարության հերթական նիստից առաջ, իչպես միշտ, կառավարության շենքի դիմաց հավաքվել էին խաղաղ պայմաններում զոհված  զինվորների  մայրերը և բողոքի  գործողություն էին իրականացնում։

Ինչպես կառավարության շենքի  մոտից տեղեկացնում է «7օր»–ի թղթակիցը, 2001թ. հոկտեմբերի 30–ին Վայքի զորամասում սպանված  զինվոր Արայիկ Ավետիսյանի մայրը դիմել է ՊՆ նախարարին, որ ծառայողական քննություն սկսի նույն զորամասի գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանի նկատմամբ։

Զինվորի մայրը պնդում է, որ  նա ծառայողական դիրքի չարաշահման համար 2 անգամ դտապարտվել է և այժմ իրավունք չունի աշխատելու  բանակում։ Նա նշել է, որ երբ այդ մասին կրկին հարցրել է կառավարության շենք մտնող նախարար Սեյրան Օհանյանին, նա պատասխանել է, թե այդ սպան պարտաճանաչ  աշխաատում է, և ինքը  նրան չի կարող ազատել  աշխատանքից։ Իսկ որդու  սպանության առնչությամբ նախարարը  խորհուրդ է տվել դիմել զինվորական դատախազություն։

Սպանված զինվորի մայրը  պնդում է, որ  իր որդուն արձակուրդից վերադառնալու հաջորդ օրը սպանել է հենց Մհեր Ստեփանյանը, այն բանի համար, որ զինվորը չի տվել գումարտակի հրամանատարի պահանջած 100 դոլարը։

Այս խորագրի վերջին նյութերը