Ո՛ չ կոմունիկացիաների բացում է լինելու, ո՛ չ էլ Հայաստանի օկուպացված տարածքների վերադարձ (տեսանյութ)
(Ուրիշ ի՞նչ «անակնկալներ է» պատրաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիրը»)
Քաղաքագետ Բենիամին ՄաթևոսյաննAlpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի նախորդ շաբաթ արված հայտարարություններից տեղեկացանք, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ «խաղաղության պայմանագրի» նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։ Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ եթե նույնիսկ ինչ-որ «խաղաղության պայմանագիր» ստորագրվի, դա չի հանգեցնի հաղորդակցությունների ավտոմատ ապաշրջափակման։
Ի դեպ, Ամիրբեկովը նաև ասել է, որ Հայաստանը համաձայնել է «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո լուծել այլ «խնդրահարույց» հարցեր։ Նա, մասնավորապես, նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և միջազգային դատարաններին ներկայացված հայկական հայցերի հետկանչումը։ Այս երկու կետերի վերաբերյալ ՀՀ իշխանությունների կողմից առայժմ մեկնաբանություններ չկան։
«Խնդրահարույց» հարցեր շարքում, իհարկե, կարելի է ներառել ինչպես պետական սահմանների սահմանազատման, այնպես էլ Հայաստանի տարածքների ապաօկուպացման հարցը։ Խնդիրներ, որոնք նույնպես էքզիստենցիալ նշանակություն ունեն Հայաստանի համար:
Հիշեցնենք, որ 2021-2022 թվականներին, պաշտոնական տվյալներով, Ադրբեջանը Հայաստանի տարածքների դեմ մի շարք ռազմական գործողությունների արդյունքում օկուպացրել է Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտ 200 քառակուսի կիլոմետրը։ Խոսքը, մասնավորապես, Հայաստանի Ջերմուկ քաղաքի մերձակա տարածքների մասին է։
Հիշեցնենք, թե ինչպես 2022 թվականի սեպտեմբերին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը ոչ միայն ասաց, որ Ադրբեջանը 8,5 կմ լայնությամբ ճակատով հարձակվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա և ներթափանցել 7,5 կմ խորությամբ, այլ հայտարարել է, որ Ջերմուկում հակառակորդի մեկ խումբ շրջափակման մեջ է, ինչպես նաև նշել էր, որ հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը, ով կզրկվի ռազմական նյութատեխնիկական ապահովման հաստատման հնարավորությունից, կլքի հայկական քաղաքին հարող տարածքը։ Փաստորեն, իրականությունն այն է, որ ոչ միայն «հայկական բանակի պրոֆեսիոնալ գործողությունների» արդյունքում հակառակորդը չի լքել Ջերմուկի մերձակա տարածքը, այլև Արտաքին Գործերի Նախարարության ու Նիկոլ Փաշինյանի ոչ պակաս «պրոֆեսիոնալ գործողությունների» արդյունքում նա կարող է երկար ժամանակ չլքել Հայաստանի տարածքը:
Սակայն ոչ Ամիրբեկովը, ոչ էլ նրան մեկնաբանող Հայաստանի ԱԳՆ-ն չխոսեցին նշված երկու խնդիրների մասին։ Ավելին, սրան գումարեք այն, ինչը դեռ դեկտեմբերին ասել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, թե իր կարծիքով հնարավոր է տարբերակ քննարկել, որում Ադրբեջանի հետ սահմանների որոշման հարցը քննարկվի առանձին՝ «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո, և պարզ կդառնա, որ Բաքվի հետ «խաղաղության պայմանագիրը» չի ապահովի ո՛չ հաղորդակցությունների ապաշրջափակում, ո՛չ տարածքների ապաօկուպացում, ո՛չ էլ սահմանազատման հարցերի հստակություն։
Հատկանշական է նաև՝ աճող գիտակցության պայմաններում, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական բանկրոտ է, իսկ նրա «խաղաղության դարաշրջանի» / «խաղաղության խաչմերուկի» քաղաքական նախագծերը ոչ այլ ինչ են, քան ուռճացված քարոզչական փուչիկ, ավելանում է իշխանական Reels-ի և TikTok-ային նյութերի քանակը։ Ակնհայտ է, սակայն, որ 2018 թվականի սերն ու աջակցությունը երբեք չի վերադարձվի Փաշինյանին: Եվ այստեղ նորից հարց է առաջանում՝ եթե իշխանությունները չեն կարողանում իրականացնել սեփական քաղաքական նախագիծը, ինչո՞ւ, ինչի՞ համար, ո՞ւմ համար պետք է շարունակեն կառավարել երկիրը։
Ո՛ չ կոմունիկացիաների բացում է լինելու, ո՛ չ էլ Հայաստանի օկուպացված տարածքների վերադարձ (տեսանյութ)
(Ուրիշ ի՞նչ «անակնկալներ է» պատրաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիրը»)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի նախորդ շաբաթ արված հայտարարություններից տեղեկացանք, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ «խաղաղության պայմանագրի» նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։ Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ եթե նույնիսկ ինչ-որ «խաղաղության պայմանագիր» ստորագրվի, դա չի հանգեցնի հաղորդակցությունների ավտոմատ ապաշրջափակման։
Ի դեպ, Ամիրբեկովը նաև ասել է, որ Հայաստանը համաձայնել է «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո լուծել այլ «խնդրահարույց» հարցեր։ Նա, մասնավորապես, նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և միջազգային դատարաններին ներկայացված հայկական հայցերի հետկանչումը։ Այս երկու կետերի վերաբերյալ ՀՀ իշխանությունների կողմից առայժմ մեկնաբանություններ չկան։
«Խնդրահարույց» հարցեր շարքում, իհարկե, կարելի է ներառել ինչպես պետական սահմանների սահմանազատման, այնպես էլ Հայաստանի տարածքների ապաօկուպացման հարցը։ Խնդիրներ, որոնք նույնպես էքզիստենցիալ նշանակություն ունեն Հայաստանի համար:
Հիշեցնենք, որ 2021-2022 թվականներին, պաշտոնական տվյալներով, Ադրբեջանը Հայաստանի տարածքների դեմ մի շարք ռազմական գործողությունների արդյունքում օկուպացրել է Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտ 200 քառակուսի կիլոմետրը։ Խոսքը, մասնավորապես, Հայաստանի Ջերմուկ քաղաքի մերձակա տարածքների մասին է։
Հիշեցնենք, թե ինչպես 2022 թվականի սեպտեմբերին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը ոչ միայն ասաց, որ Ադրբեջանը 8,5 կմ լայնությամբ ճակատով հարձակվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա և ներթափանցել 7,5 կմ խորությամբ, այլ հայտարարել է, որ Ջերմուկում հակառակորդի մեկ խումբ շրջափակման մեջ է, ինչպես նաև նշել էր, որ հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը, ով կզրկվի ռազմական նյութատեխնիկական ապահովման հաստատման հնարավորությունից, կլքի հայկական քաղաքին հարող տարածքը։ Փաստորեն, իրականությունն այն է, որ ոչ միայն «հայկական բանակի պրոֆեսիոնալ գործողությունների» արդյունքում հակառակորդը չի լքել Ջերմուկի մերձակա տարածքը, այլև Արտաքին Գործերի Նախարարության ու Նիկոլ Փաշինյանի ոչ պակաս «պրոֆեսիոնալ գործողությունների» արդյունքում նա կարող է երկար ժամանակ չլքել Հայաստանի տարածքը:
Սակայն ոչ Ամիրբեկովը, ոչ էլ նրան մեկնաբանող Հայաստանի ԱԳՆ-ն չխոսեցին նշված երկու խնդիրների մասին։ Ավելին, սրան գումարեք այն, ինչը դեռ դեկտեմբերին ասել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, թե իր կարծիքով հնարավոր է տարբերակ քննարկել, որում Ադրբեջանի հետ սահմանների որոշման հարցը քննարկվի առանձին՝ «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո, և պարզ կդառնա, որ Բաքվի հետ «խաղաղության պայմանագիրը» չի ապահովի ո՛չ հաղորդակցությունների ապաշրջափակում, ո՛չ տարածքների ապաօկուպացում, ո՛չ էլ սահմանազատման հարցերի հստակություն։
Հատկանշական է նաև՝ աճող գիտակցության պայմաններում, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական բանկրոտ է, իսկ նրա «խաղաղության դարաշրջանի» / «խաղաղության խաչմերուկի» քաղաքական նախագծերը ոչ այլ ինչ են, քան ուռճացված քարոզչական փուչիկ, ավելանում է իշխանական Reels-ի և TikTok-ային նյութերի քանակը։ Ակնհայտ է, սակայն, որ 2018 թվականի սերն ու աջակցությունը երբեք չի վերադարձվի Փաշինյանին: Եվ այստեղ նորից հարց է առաջանում՝ եթե իշխանությունները չեն կարողանում իրականացնել սեփական քաղաքական նախագիծը, ինչո՞ւ, ինչի՞ համար, ո՞ւմ համար պետք է շարունակեն կառավարել երկիրը։
Մտածե՛ք այդ մասին…»։