«Ինտեր ՌԱՕ»-ը ցանկանում է ժամկետից շուտ դադարեցնե՞լ Հայաստանի ատոմակայանի շահագործման վերաբերյալ պայմանագիրը
Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը, «Ինտեր ՌԱՕ» ընկերության աղբյուրը հայտնել է, թե ընկերությունը դժգոհ է այն պայմաններից, որոնց հիման վրա իրականացվում է Հայաստանի ատոմակայանի կառավարումը, և ցանկանում է ժամկետից շուտ դադարեցնել նրա շահագործման վերաբերյալ պայմանագիրը։
Թերթը նաև գրում է, որ «Ինտեր ՌԱՕ»–ի միակ այլընտրանքը «Ռոսատոմ» պետական կորպորացիան է, սակայն այն առայժմ հետաքրքրված է ոչ թե Հայաստանի ատոմակայանի կառավարմամբ, այլ նոր էներգաբլոկի կառուցմամբ։
Ըստ «Կոմերսանտ» թերթի՝ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» պետական հոլդինգը Հայաստանի հետ բանակցություններ է սկսել այն պայմանների փոփոխման առնչությամբ, որոնց հիմա վրա ընկերությունը ղեկավարում է հայկական ատոմակայանը, և որ ատոմային էներգիան «Ինտեր ՌԱՕ»–ի համար համարվում է կտրուկ աճող ռիսկերով պայմանավորված ոչ պրոֆիլային գործունեություն։
Ընդ որում, աղբյուրը տեղեկացրել է նաև, որ ՀԱԷԿ–ի կառավարման փոխանցման առնչությամբ բանակցություններ են ընթանում «Ինտեր ՌԱՕ»–ի և «Ռոսատոմ»–ի միջև։
–«Ինտեր ՌԱՕ»–ի և «Ռոսատոմի» միջև բանակցություններ են սկսվել ՀԱԷԿ–ը «Ռոսատոմին» փոխանցելու առնչությամբ։ «Ինտեր ՌԱՕ»–ն ցանկանում է ժամկետից շուտ հրաժարվել ատոմակայանի շահագործման վերաբերյալ պայմանագրից։ Հոլդինգի համար կարևոր չէ՝ ով կստանձնի ատոմակայանի կառավարումը՝ հայկական կո՞ղմը, թե՞ «Ռոսատոմը»։ Նրա համար կարևորն այն է, որ կառավարումը ստանձնի մի կառույց, որի համար ատոմային էներգիան համարվում է պրոֆիլային գործունեություն,–գրում է «Կոմերսանտը»՝ հավելելով, որ առայժմ հայտնի չէ՝ արդյոք ՀԱԷԿ–ի առնչությամբ պայմանավորվածություն ձեռք կբերվի՞ «Ինտեր ՌԱՕ»–ի և «Ռոսատոմի» միջև։
Հիշեցնենք, որ «Ինտեր ՌԱՕ»–ն 2003թ. ի վեր իրականացնում է ՀԱԷԿ–ի կառավարումը։ Պայմանագրի ժամկետը լրանում է 2013թ.։