Թմրանյութի ազդեցության տակ գտնվող հայրը սպանել է երեք երեխաներին
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում թմրանյութերի ազդեցության տակ գտնվող 24–ամյա Թահիր Չալիկը մի ակնթարթում խաչ է քաշել ոչ միայն իր, այլև սեփական երեխաների կյանքի վրա։
Երեք օր առաջ՝ կեսօրին, Թահիր Չալիկն իր 5–ամյա որդու՝ Մուհամեդի հետ շուկայից վերադարձել է տուն և, ինչպես բոլոր մահմեդականները, սկսել է նամազ անել։
Այդ պահին նրա երեխաները՝ երեք ամսական երկվորյակներ Սուլթանն ու Իբրահիմը սկսել են լաց լինել։ Իսլամի կանոններին հակառակ՝ Թահիրը ընդհատել է նամազն ու կնոջը զգուշացրել, որ եթե նա երեխաների ձայնը չկտրի, ապա ինքը կսպանի բոլորին։ Ամուսինների միջև վեճ է սկսվել, և Թահիրը վերցնելով դանակը՝ հարձակվել է կնոջ՝ Այիշայի վրա։
Կինը փախել է տնից և թաքնվել ամուսնու հայրական տանը։ Երբ Թահիրի ավագ եղբայրը՝ Օմարը, տեսել է Այիշային այդ վիճակում, շատ է բարկացել և պատից վերցնելով պապի զենքը՝ գնացել է եղբոր տուն։
Երբ նա տուն է մտել, զարմանքից քարացել է։ Գետնին ընկած են եղել երկու նորածինների մարմինները, իսկ քիչ հեռու արյան մեջ թաթախված պառկած է եղել դեռևս կենդանի Մուհամեդը։ Նրանց դիմաց փայլփլող աչքերով կանգնած է եղել Թահիրը։
Օմարը ցավից ուժգին մռնչացել է ու հրացանով կրակել եղբոր վրա։ Գնդակը դիպել է Թահիրի ոտքին, և նա կարողացել է փախչել։
Երբ Թահիրի դժբախտ կինը իմացել է տեղի ուենցածի մասին, կորցրել է գիտակցությունը։ Նրան փորձել են հանգստացնել՝ ասելով, որ Մուհամեդը ողջ է։ Սակայն մեկ ժամ անց տղան հիվանդանոցում մահացել է։
Երեկոյան Թահիր Չալիկը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և զղջացել արածի համար։ Ոստիկանները պարզել են, որ նամազից առաջ նա թմրանյութեր է օգտագործել։ Նրան հավանաբար ցմահ կդտապարտին, իսկ դժբախտ կինը ողբերգությունից հետո զրկվել է խոսելու ունակությունից։