«Մայր Հայաստան» խմբակցության անդամները Հերացի փողոցում տեղի ունեցած վթարի վայր են այցելել (լուսանկար)
«Մայր Հայաստան» խմբակցության անդամներով այցելեցինք այսօր առավոտյան Հերացի փողոցում տեղի ունեցած վթարի վայր։
Բեռնատարի կողաշրջման հետևանքով 17 տոննա ցորենը թափվել է, որը տվյալ գյուղատնտեսի ընտանիքի մեկ տարվա աշխատանքն է, որը փորձում էին հավաքել` հետագայում մաքրելու և վերամշակելու նպատակով։
Հարկ է, որ Երևանի ավագանին մանրամասն ուսումնասիրություն իրականացնի ու համապատասխան որոշում ընդունի, որով հստակ կանոնակարգվի բեռնատարների երթևեկը, առավել ևս, որ այս ծավալի բեռնված մեքենաները մայրաքաղաքային երթևեկի համար լուրջ վտանգ են։
Կարծում ենք, որ նման վթարները կանխելու համար պետք է հստակ կանոնակարգվի բեռնատարների երթևեկությունը, այլապես նման պատահարները նորից կարող են կրկնվել՝ դառնալով մարդկային ողբերգության պատճառ։ Բարեբախտաբար, այսօր զոհեր չունենք վթարից հետո, սակայն կան լրջորեն տուժածներ, որոնք հիվանդանոցային բուժում են ստանում։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից