Աշխարհ

11.08.2024 17:06


Ամերիկյան բանակում թեստավորել են հրացանով զինված «ռոբոտ շուն»

Ամերիկյան բանակում թեստավորել են հրացանով զինված «ռոբոտ շուն»

«Հրացանով զինված «ռոբոտ շունը»՝ արհեստական բանականության աջակցությամբ, հայտնվել է ԱՄՆ բանակի վերջին զորավարժություններում, անօդաչուների դեմ պայքարում, գրել է Insider-ը։

Տեսանյութում, որը հրապարակվել է մասնավոր զորավարժություններից մեկի ժամանակ, ցույց է տրվել այսպես կոչված ռոբոտ շունը գործողությունում։ Կադրերում ռոբոտը վազում է շրջանով և գործի դնում հրացանը, այն դեպքում, երբ զինվորականները և արդյունաբերական գործընկերները հեռահար կառավարում են համակարգը և քննարկում թիրախավորման տվյալները։ Ghost Robotics-ի Vision 60 Q-UGV ռոբոտ շունը ունի ոչ մեծ տուրել, որի մետ գտնվում են հրացանը, ուղղորդման համակարգն ու GoPro-ի տիպի խցիկը՝ դրված կորպուսի առջևի մասում։ Բանակի տեղեկացմամբ՝ հրացանը զինված է արհեստական բանականությամբ, ինչը թույլ է տալիս նշանառությունը կատարել ավտոմատ կերպով։

Չորքոտանի հեռահար կառավարվող համակարգի հնարավորությունների ուսումնասիրությունը Պենտագոնի ջանքերի օրինակներից մեկն է անօդաչուների դեմ պայքարի տեխնոլոգիաների մասշտաբային օգտագործման ուղղությամբ։ Ավելի վաղ այս ամիս բանակը և արդյունաբերական գործընկերներն իրականացրել են չորքոտանի անօդաչու տրանսպորտային միջոցի փորձարկումներ, որը զինված է AR-15 տիպի հրացանով, «Կոշտ սպանություն» գործողության շրջանակում, Ֆորտ Դրամում։ Միջոցառումն իրականացվում է ցամաքային զորքերի 10-րդ լեռնային դիվիզիայի և Սպառազինությունների մշակման կենտրոնի ղեկավարությամբ, որոնց նպատակն է բանակին ու նրա գործընկերներին տրամադրել անօդաչուների դեմ պայքարի համակարգերի թեստավորման հնարավորություն, որոնց ուղղությամբ աշխատում են։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը