Լրահոս

23.11.2011 17:56


Հայաստանը մասնակցել է Հնագիտական զբոսաշրջիկության միջերկրական ցուցահանդեսի

Նոյեմբերի 17-ից 20-ը Իտալիայի Պաէստում (Paestum) քաղաքում` հայտնի հնագիտական տեսավայրում, տեղի է ունեցել Հնագիտական զբոսաշրջիկության միջերկրական XIV-րդ ցուցահանդես-տոնավաճառը (Borsa Mediterranea del Turismo Archeologico), որին Իտալիայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ եւ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացված էր Հայաստանի տաղավարը:

Այս ամենամյա միջոցառմանը, որն անցկացվում է Իտալիայի նախագահի բարձր հովանու ներքո, իրենց մասնակցությունն են բերել 200-ից ավելի հնագիտական զբոսաշրջության ընկերություններ 22 երկրներից:

ՀՀ-ի տաղավարում Հայաստանի հարուստ պատմամշակութային եւ հնագիտական ժառանգությունից զատ ներկայացված էին  Հայ գրատպության 500-ամյա հոբելյանի շրջանակներում կայանալիք  միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական նյութեր:

Ցուցահանդեսի ավարտին Հնագիտական զբոսաշրջիկության տնօրինությունը պաշտոնապես հաստատեց ՀՀ դեսպանության հետ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը, որ գալիք XV-րդ ցուցահանդեսին  Հայաստանին շնորհվում է Պաշտոնական հյուրի (Official Guest)  կարգավիճակ, ինչը ընձեռնում է մասնակցության ավելի ընդլայնված  հնարավորություններ եւ կենտրոնական դերակատարություն:

Այս խորագրի վերջին նյութերը