Նոյեմբերի 23-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Ընտրությունն անցավ փակ քվեարկությամբ:
2000-2010թթ. Ա. Սաղյանն աշխատել է որպես «Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն, 2010թ-ից` որպես ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար:
Աշոտ Սաղյանը զբաղվում է հետեւյալ գիտական ուղղություններով` ոչ սպիտակուցային ամինաթթուների ասիմետրիկ կենսամիմետիկ սինթեզ, կենսաբանորեն ակտիվ միացությունների անջատում եւ մաքրում, կենսաբանորեն ակտիվ պեպտիդների սինթեզ եւ հետազոտում: Տպագրել է 229 աշխատանք, 1 մենագրություն, 1 դասագիրք եւ 4 մեթոդական աշխատանքներ: Ունի 11 ԽՍՀՄ հեղինակային իրավունք եւ 8 ՀՀ արտոնագիր: Ա. Սաղյանի ղեկավարությամբ պաշտպանել են 11 թեկնածուական ատենախոսություն եւ 70-ից ավելի դիպլոմային թեզեր:
2004թ. բնական գիտությունների բնագավառում կատարած գիտական աշխատանքի համար Սաղյանն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, 2002թ.` Չինաստանում կենսատեխնոլոգիայի զարգացումը խթանելու համար` ՉԺՀ կառավարական «Բարեկամություն» շքանշանի, 2001թ. ասիմետրիկ սինթեզի բնագավառում արձանագրված լուրջ արդյունքների համար արժանացել է Եվրոմիության Դեկարտի անվան մրցանակի:
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Վազգեն Համբարձումյան
Սույն թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ-ում Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց բանասիրական գիտությունների դոկտոր Վազգեն Համբարձումյանը: Փակ քվերակության արդյունքում Վազգեն Համբարձումյանը հավաքեց 11 կողմ եւ 1 դեմ ձայներ:
Վազգեն Համբարձումյանի հիմնական աշխատանքները նվիրված են հայոց լեզվի պատմությանը, համեմատական լեզվաբանությանը, բառարանագրությանը, աղբյուրագիտությանը:
Վազգեն Համբարձումյանի գիտական ուղին անցել է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում. 2004թ-ից նա ինստիտուտում աշխատել է որպես բաժնի վարիչ: Նրա վերջին մենագրություններն են` «Ակնարկներ հայ բառարանագիտության պատմության», «Ակնարկներ հայոց լեզվի համեմատական բառագիտության», «Լատինական հայերենի պատմություն»:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական վերլուծական կենտրոն
աշ�[ ����- �' �ն ազգային ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը, Սեյսմակայուն շինությունների կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը:
Ելույթ ունեցողները նշեցին, որ ներկայումս հանրապետությունում ոչ մի գիտական կամ ուսումնական հաստատությունում կառուցվածքների սեյսմակայունության և սեյսմակայուն շինարարության բնագավառում հիմնարար, փորձարարական, նպատակային, ծրագրավորված գիտական լայն մասշտաբային հետազոտություններ չեն իրականացվում: Եվ այս ամենը տեղի է ունենում հանրապետությունում նոր թափ ստացած շինարարության և, հատկապես, բարձրահարկ շենքերի շինարարության ծավալների աճի, ճանապարաշինության, ջրային տնտեսության, հիդրոտեխնիկական և էներգետիկական համակարգերի նոր` ոչ ավանդական օբյեկտների նախագծման ու շինարարության պայմաններում: Սրանով է պայմանավորված առաջարկվող կենտրոնի ստեղծումը:
Ընտրություններ ՀՀ ԳԱԱ–ում

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն