Լրահոս

23.11.2011 17:31


«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դատապարտում է Սյունիքի մարզպետի արարքը

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դատապարտում է Սյունիքի մարզպետի արարքը

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դատապարտում է Սյունիքի մարզպետի Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանի վրա հարձակումը:

«Բռնության ցանկացած դեպք դատապարտելի է: Այդ իսկ պատճառով կոալիցիան կոչ է անում հասարակությանը աչալուրջ լինել եւ պահանջել ցանկացած նմանատիպ դեպքի բացահայտում եւ հետեւողական լինել դրանց արդարացի քննության ընթացքին:

Բարձրաստիճան պաշտոնյայի կողմից իրականացվող բռնարարքը առանձնապես դատապարտելի է, քանի որ նա հանդիսանում է հասարակական դեմք եւ պետք է ծառայի որպես օրինակ մյուս քաղաքացիների համար:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հայտնում է իր մտահոգությունը այս թեմայի շուրջ եւ ակնկալում արդար ու անաչառ հետաքննություն, ինչպես նաեւ կոչ է անում մամուլին շարունակ լուսաբանել գործի ընթացքը, որպեսզի հասարակությունը իրազեկ լինի բռնության դեպքերի մասին եւ հետեւի դրանց  ընթացքին:

Հույս ենք հայտնում, որ բարձրադիր իշխանական օղակները համապատասխանաբար կարձագանքեն այս արարքին, եւս մեկ անգամ վերահաստատելով, որ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կիրառվող բռնության պատժումը որդեգրված քաղաքական կամքի հետեւողական դրսեւորումն է»,–ասված է կոալիցիայի հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը