Սույն թվականի նոյեմբերի 23-ին` ՀՀ ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստի ընթացքում, ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշեց դիմել ՀՀ կառավարությանը` առաջարկելով ՀՀ քաղաքաշինության նախարարության համակարգում գտնվող Հայսեյսմշին և կառույցների պահպանության գիտահետազոտական ինստիտուտը պետական մասնաբաժնով ՀՀ ԳԱԱ համակարգ տեղափոխել և ինստիտուտի բազայի վրա սեյսմակայուն շինարարության գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական հանրապետական կենտրոն ստեղծել: Նպատակն է ինստիտուտի հիմքի վրա ստեղծել սեյսմակայուն շինարարության միջազգային մակարդակի գիտական հետազոտական կենտրոն, որը կզբաղվի ոլորտի հիմնախնդիրների հետազոտություններով` համագործակցելով համապատասխան մասնագիտացված կառույցների եւ կազմակերպությունների հետ:
Մինչ որոշում կայացնելը երկրաշարժագիտության, սեյսմակայուն շինարարության բնագավառի մասնագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Խաչիյանը ներկաներին ներկայացրեց «Հանրապետությունում կառուցվածքների սեյսմակայունության և սեյսմակայուն շինարարության բնագավառում կատարվող գիտական հետազոտությունների մասին» զեկույցը: Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ ակդեմիկոս Բորիս Կարապետյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սեւադա Հովհաննիսյանը, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դարբինյանը, Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը, Սեյսմակայուն շինությունների կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը:
Ելույթ ունեցողները նշեցին, որ ներկայումս հանրապետությունում ոչ մի գիտական կամ ուսումնական հաստատությունում կառուցվածքների սեյսմակայունության և սեյսմակայուն շինարարության բնագավառում հիմնարար, փորձարարական, նպատակային, ծրագրավորված գիտական լայն մասշտաբային հետազոտություններ չեն իրականացվում: Եվ այս ամենը տեղի է ունենում հանրապետությունում նոր թափ ստացած շինարարության և, հատկապես, բարձրահարկ շենքերի շինարարության ծավալների աճի, ճանապարաշինության, ջրային տնտեսության, հիդրոտեխնիկական և էներգետիկական համակարգերի նոր` ոչ ավանդական օբյեկտների նախագծման ու շինարարության պայմաններում: Սրանով է պայմանավորված առաջարկվող կենտրոնի ստեղծումը:
ԳԱԱ-ն առաջարկով կդիմի կառավարությանը

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն