Լրահոս

23.11.2011 18:18


Աջափնյակում փոխարինվում է ջրագծի փականը

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Երևան Ջուր» ՓԲԸ-ն /տես Մամուլի հաղորդագրությունն առ 22.11.2011թ./, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 23-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 24-ը ժամը 10.00-ն դադարեցվել է Աջափնյակ վարչական շրջանի Գ-1 թաղամասի և հարակից տարածքներիջրամատակարարումը:

Ըստ ընկերության «Արևմուտք» շահագործման տնօրինության «Մաշտոց» տեղամասի պետ Էդգար Հայրապետյանի` աշխատանքները ծագել են նշված տարածքում գտնվող խողովակի վրա վթարված փականի պատճառով: Վերջինիս միջոցով «Քասախ» օրվա կարգավորիչ ջրամբարից (ՕԿՋ) ջուր է մատակարարվում հարակից թաղամասերին: Վթարված փականի պատճառով հնարավոր չէ կարգավորել ջրի ճնշումը տվյալ տարածքում, ինչպես նաև դադարեցնել ջրամատակարարումը խողովակի վթարների ժամանակ:

Ներկայումս Աջափնյակում իրականացվող գոտիավորման աշխատանքների շրջանակներում նախատեսվում է տեղադրել նոր փական, ինչպես նաև միևնույն ժամանակ վերանորոգել հարևան փողոցի վթարված ջրագիծը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը