Փաշինյանը ռուս և հայ ժողովուրդների թշնամին է. նա Հուդա է (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ռուս ժողովրդի թշնամին է, այլև վերջին տարիների իրադարձություններից ելնելով՝ նաև հայ ժողովրդի: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է ռուս քաղաքագետ Ռաֆայել Օրդուխանյանը։
«Փաշինյանի կարգավիճակը քաղաքական իսթեբլիշմենթի, և թե՛ լրագրողների, թե՛ փորձագետների ու քաղաքագետների շրջանում միանգամայն միանշանակ է՝ նա Հուդա է և դավաճան, և այդ կարգավիճակից նա երբեք չի ազատվի։ Փաշինյանը Ռուսաստանի թշնամին է, ողջ ռուս ժողովրդի թշնամին է, և դա շատ կոնկրետ արտահայտվում է ներկայիս Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթի գործողություններում։
«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների հեռանալը գործընթացի միայն սկիզբն է։ Առաջիկայում, կարծում եմ, Գյումրիի ռազմակայանը նույնպես դուրս կբերվի, իսկ հետո սահմանապահները պետք է հեռանան սահմանից։ Փաշինյանը հիմա ձգտում է շատ արագ բացել հայ-թուրքական սահմանը։ Բայց, կարծում եմ, նրան պետք է խանգարել։ Ես չգիտեմ՝ նա կարդացել է պատմության դասագրքեր, ասում են՝ համալսարանական կրթությունը թերի է, թե չի ավարտել, բայց եթե գոնե հիմնովին կարդա վերջին մի քանի դարերի պատմությունը, ապա կհասկանա, որ հայ-թուրքական այդ սահմանով միշտ միայն վիշտ, արցունք ու արյուն է անցել։ Եթե նա ուզում է արագ բացել այդ սահմանը, դե, դրոշն էլ տվեք նրա ձեռքը։ Բայց ես մեծ հույս ունեմ, որ հայ ժողովուրդն իր խոսքը կասի, թեկուզ ինչ-որ ձևով։
Երբ խոսում են այսպես կոչված անեքսիայի մասին, ես կարող եմ միայն խորհուրդ տալ կարդալ Հովհաննես Թումանյան, իսկ ավելի լավ է կարդալ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» հրաշալի վեպը: Թող կարդա, այնտեղ շատ լավ նկարագրված են 1826-1828թթ. բոլոր իրադարձությունները: Աբովյանը ճիշտ է գրել այն մասին, թե ով է օգնել, ով է օգնության հասել հայ ժողովրդին: Եթե նա ծույլ է ինչ-որ պատմական փաստաթղթեր կարդալու համար, ապա թող գոնե կարդա այդ գիրքը։ Միգուցե այդ ժամանակ նրա ուղեղը գոնե իր տեղը կընկնի։ Ես ևս մեկ անգամ ուզում եմ ասել՝ դա վերաբերում է այն քաղաքագետներին, որոնք ասում էին, թե նա իբր ռուսամետ է։ Այս մարդը կյանքում երբեք չի համարվել և այլևս չի լինի Ռուսաստանի բարեկամը։ Կարծում եմ, որ նա նույն կերպ հայ ժողովրդի բարեկամը չէ։ Նա Հուդան է, և դրանից այլևս երբեք չի կարող ազատվել»,-ընդգծեց Օրդուխանյանը։