Լրահոս

23.11.2011 17:00


Իրանը կարող է Մեծ Բրիտանիայի դեսպանին վտարելու մասին որոշում կայացնել

Իրանի խորհրդարանն այսօր որոշում է ընդունել քննարկել Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը։ Այս մասին հաղորդում է «Irna» գործակալությունը։

Այս որոշմանը 198 պատգամավորներից կողմ է քվեարկել 168–ը։ Պատժամիջոցները ներառում են Մեծ Բրիտանիայի դեսպանի վտարում Թեհրանից, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև առկա որոշակի ֆինանսական հարաբերությունների դադարեցում։

Այս փատաթուղթը մշակվել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի կողմից և Մեջլիսում կքննարկվի մոտակա օրերի ընթացքում։

«Օրինագիծը նախատեսում է Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերություններն իջեցնել լիազորների մակարդակի, ինչպես նաև նվազեցնել առևտրային, տնտեսական և մշակութային համագործակցությունը»,–հայտարարել է հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բուրուջերդին։

Այս խորագրի վերջին նյութերը