Կարծիք

08.08.2024 13:19


Փաշինյանական Հայաստանը հերթական հետխորհրդային «հակառուսաստանն» է (տեսանյութ)

Փաշինյանական Հայաստանը հերթական հետխորհրդային «հակառուսաստանն» է (տեսանյութ)

Ինչո՞ւ է Փաշինյանը համառորեն սադրում Ռուսաստանին

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Նա, ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան: Նա, ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը»: Հայաստանի իշխանությունները շատ լավ են սովորել Օրուելյան այս բանաձևը։ Քաղաքական կառավարման մեջ այս սկզբունքի դրսևորումը Հայաստանի կրթական համակարգում, իսկ ավելի կոնկրետ՝ 8-րդ դասարանի պատմության դասագրքի փոփոխություններ կատարելն է։ Դասագիրք, որում նշվում է, որ Արևելյան Հայաստանը բռնակցվել է Ռուսաստանին 1828 թ.: Բռնակցումը կամ անեքսիան երկրի կամ նրա մի մասի բռնի միացումն է այլ երկրի: Իսկ ո՞ւմ էին պատկանում Արևելյան Հայաստանի հողերը մինչև 1828 թվականը, մինչև Թուրքմանչայի հաշտության պայմանագիրը։ Դրանք վերահսկվում էին Պարսկաստանի կողմից, որն այդ տարիներին ղեկավարում էր թյուրքական դինաստիան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը