Տևական ժամանակ է, ինչ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը փորձում է գյումրեցիներին համոզել, որ իրենք ապրում են ոչ թե արդեն ուրվականի վերածվող քաղաքում, այլ, այսպես ասած, սիլիկոնային հովտում, որտեղ, ինչքան էլ զարմանալի հնչի, շատ արագ տեմպերով զարգանում են նորարարության և բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված բիզնեսները: Արդեն մոտ երեք տարի է, ինչ հանրապետության երկրորդ քաղաքի բնակիչները սպասում են՝ վերջնական արդյունքում ինչ է լինելու «տեխնոպարկ» կոչվածը, և ինչպես է դրա գործունեությունը նպաստելու բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Այսօր Գյումրիում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանն արդյունքների մասին խոսելու փոխարեն կրկին պաթոսով ներկայացրել է Գյումրու ապագա տեխնոպարկը։
«Դա սոցիալական ուղղվածությամբ ծրագիր չէ: Սակայն մենք փորձելու ենք՝ Գյումրու տարածաշրջանում ոչ թե վերականգնման ծրագիր լինի, այլ զարգացման, իսկ տեխնոպարկը զարգացման ծրագիր է, որը հետագայում կարող է վերածվել ամբողջ երկրի տեխնոպարկի և շարժիչ ուժի: Այստեղ պետք է լինեն արտադրություններ՝ նյութական և ոչ նյութական, որոնք պետք է կրեն նոր լուծումներ, նոր մոտեցումներ, ինչը կստեղծի մրցունակ բիզնեսներ»,- նշել է Վահե Դանիելյանը:
Սակայն բիզնես գաղափարների մրցույթի կազմակերպման համար Գյումրի ժամանած Էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը դատարկաձեռն չէր եկել: Նախարարի խորհրդականը լրագրողներին տեղեկացրեց, որ «D-LINK» համաշխարհային ճանաչում ունեցող ընկերության ներկայացուցիչները գրեթե շոկի մեջ են ընկել Գյումրու տեխնոպարկի մասնագետների նորարարությունից, և դեռ տեխնոպարկի մասնաշենքը չկառուցված՝ արդեն այնտեղ մեծ լաբորատորիա են փորձում հիմնել Գյումրու զարգացման տեմպերից հետ չմնալու համար։
«Կես տարի աշխատող լաբորատորիան հարցին լուծում է տվել, որը կարծես երկար տարիներ «D-LINK» ընկերությունն էր փորձում և հաջողություն չուներ, իսկ այս երիտասարդները, ովքեր 6 ամիս է, ինչ աշխատում են, կարողացել են լուծում տալ: Սա ոգևորել է «D-LINK» ընկերության ներկայացուցիչներին: Ըստ այդմ՝ որոշում է կայացվել, որ լաբորատորիան մեծացվում է, և առանձին շենք են կառուցելու մեր տեխնոպարկի շրջանակներում: Ստացվում է, որ մենք դեռ կառուցում ենք տեխնոպարկը, բայց արդեն ընկերությունները տեխնոպարկի շրջանակում առանձին լաբորատորիաներ կառուցելու որոշում են կայացրել»,- հավանաբար գյումրեցիներին ապշեցնելու համար հայտարարել է Վահե Դանիելյանը:
Փաստորեն, Բոյինգների համար դետալներ նախագծելուց հետո «D-LINK» ընկերության ներկայացուցիչներին ապշեցնելը Գյումրու տեխնոպարկի երկրորդ խոշոր ձեռքբերումն էր բարձր տեխնոլոգիաների համաշխարհային շուկան նվաճելու ճանապարհին:
Գյումրվա տեխնոպարկը շոկի մեջ է գցել «D-LINK»-ին

Դերենիկ Մալխասյան
Գյումրի