Լրահոս

23.11.2011 15:56


Միավորված ազգերի կազմակերպությունր հիշատակում է Հանդուրժողականության միջազգային օրը

Հայ հասարակությունը ամրապնդեց հանդուրժողականության, խաղաղության և ՄԱԿ-ի այլ արժեքների իր իմացությունն այսօր Հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի ժամանակ, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի գրասենյակում:

Հայտնի նկարիչ Արշավիր Կիրակոսյանի պայծառ նկարները խթանում են հանդուրժողականությունը, բազմազանության ընդունումը, խաղաղությունն ու հայկական բնության գեղեցկությունը: Նրա արվեստը երիտասարդների, նկարիչների, միջազգային համայնքի, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և հանրության հիացմունքին արժանացավ:

Ցուցահանդեսի կազմակերպումը նպատակ ունի ողջունել պետության ջանքերն ուղղված հանդուրժողականությանը, խաղաղ համակեցությանն ու ՄԱԿ-ի Կանոնադրության ու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հիմքում ընկած արժեքների և սկզբունքների մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը. հանդուրժողականությունը ՄԱԿ-ի հիմնական սկզբունքներից է:

Մարիա Դոցենկոն, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչն ասաց: «Հայկական արվեստի միջոցով մենք ցանկանում ենք հանրության ուշադրությունը սևեռել ՄԱԿ-ի արժեքների և սկզբունքների խթանմանը: Հանդուրժողականությունը ճանաչում է մարդու համընդհանուր իրավունքներն ու այլոց հիմնարար ազատությունները: Մարդիկ ի բնե տարբեր են: Միայն հանդուրժողականությունը կարող է երաշխավորել խառը համայնքների գոյատևումը երկրագնդի տարբեր հատվածներում: Այն աշխարհի մշակույթների հարուստ բազմազանության, մեր արտահայտման ձևերի ու մարդ արարած լինելու հարգանքն ու գնահատանքն է: Հանդուրժողականությունը ոչ միայն բարոյական պարտականություն է, այլ նաև քաղաքական և օրինական պահանջ է անհատների, խմբերի և պետությունների համար»։

Նկարիչ Արշավիր Կիրակոսյանն ավելացրեց. «Շնորհիվ ՄԱԿ-ի գրասենյակի ես հնարավորություն ունեցա ևս մեկ անգամ ցուցադրել իմ աշխատանքները, որոնք բնության ու մարդկանց գեղեցկության և ներդաշնակության հայելիներն են: Բոլոր նկարներն ապացուցում են, որ հանդուրժողականությունը աշխարհի նեդաշնակության հիմքն է: Իմ նկարները խթանում են ազատությունը, փոխըմբռնումն ու համերաշխությունը, որոնք հանդուրժող հասարակության հիմաքարերն են»։

1996թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առաջարկեց անդամ պետություններին նոյեմբերի 16-ը հիշատակել որպես Հանդուրժողականության միջազգային օր, և ծավալել գործունեություն, որը կօգներ խթանել աշխարհի մշակույթների հարուստ բազմազանության նկատմամբ հարգանքն ու գնահատանքը:

Ցուցահանդեսը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված այն ցուցահանդեսներից մեկն է, որը նպատակ ունի արվեստի միջոցով խթանել և խրախուսել ՄԱԿ-ի արժեքները հանրության շրջանում: Այս ցուցահանդեսը կազմակերպել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակը:

Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև 2011թ. դեկտեմբերի 1-ը, երկուշաբթիից ուրբաթ օրերին 15:00-17:00:

Այս խորագրի վերջին նյութերը