Լրահոս

07.08.2024 14:44


Հրդեհ է բռնկվել Բագրատունյաց փողոցի բնակարանում․ հրդեհը բռնկվել է 5 կգ-անոց գազի բալոնի արտահոսքից

Հրդեհ է բռնկվել Բագրատունյաց փողոցի բնակարանում․ հրդեհը բռնկվել է 5 կգ-անոց գազի բալոնի արտահոսքից

Այսօր՝ օգոստոսի 7-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոցի 51 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5 կգ-անոց գազի բալոնից տեղի ունեցած արտահոսքից: Հրշեջները մեկուսացրել են հրդեհը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը