Լրահոս

23.11.2011 15:59


Կադրային քաղաքականության խնդրին նվիրված քննարկում ԱԺ պատգամավորների մասնակցությամբ

Այսօր կադրային քաղաքականության խնդրին նվիրված քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ։

ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գագիկ Քեռյանն ընդգծել է «կադրերն են որոշում ամեն ինչ» սկզբունքի կարևորությունը։ Նա նշել է նաև, որ Հայաստանում գործում է կադրերի համալրման ոչ թե պրոֆեսիոնալ, այլ կուսակցական սզկբունքը։

Այն ժամանակ ասում էին՝ «պոլի փետ լինի, ՀՀՇ–ական լինի», այսինքն՝ կարևորը կուսակցությունից լինես։

ՀԱԿ ներկայացուցիչ  Պետրոս Մակեյանն իր հերթին արձագանքելով ասվածին՝ նշել է.

–Ցավոք սրտի, վերջին տաս տարվա ընթացքում այդ կարգախոսը... պոլի փետը իջավ  պոլի շորի մակարդակին։

ՀՅԴ–ական Լիլիթ Գալստյանն էլ իր հերթին նշել է, որ կադրային քաղաքականությունը մեզ մոտ դիտարկվում է որպես իշխանությունների ինքնավերարտադրման միջոց, ու հավելել.

–Սրանով մենք ջարդում ենք մեր քաղաքացիական հասարակության վերջին փշուրները, և ես այս ամենը շաղկապում եմ քաղաքական մշակույթի հետ։

«Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն իր հերթին նշել է, որ այսօր Հայաստանում նկատվում է ոլորտների գերկենտրոնացում, ու կադրային փոփոխությունների քաղաքականությունն իրականացվում է նաև այդ նպատակով։

Քննարկման վերջում իր տեսակետն է ներկայացրել նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ներկայացնող Գառնիկ Գևորգյանը։ Համաձայնվելով հնչած մի շարք գաղափարներին՝ նա ավելացրել է, որ իշխանությունները հաճախ դիմում են կադրային փոփոխությունների, քանի որ լեգիտիմության քաղց են զգում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը