Լրահոս

23.11.2011 15:32


Բնապահպանները գրոհել են «Ֆեյսբուքում» ՀՀ վարչապետի էջը

Բնապահպանները  գրոհել են «Ֆեյսբուքում» ՀՀ վարչապետի էջը

Բնապահպաններն ահազանգում են, որ Լեռնաձորի համայնքում վերսկսվել են ուրանի հանքի որոնողահետախուզական աշխատանքները:

Այս կապակցությամբ մի խումբ օգտատերեր գրոհել են «Ֆեյսբուքում» ՀՀ վարչապետ  Տիգրան Սարգսյանի  էջը։

Մարիաննա Արշակյանը Տիգրան Սարգսյանի էջում գրում է.

–Անցած տարի կառավարությունը, ի պատասխան մեր մտահոգություններին, բողոքի ակցիաներին պատասխանեց, որ դադարեցնում է որոնողահետախուզական աշխատանքները, քանի որ բավարար քանակությամբ պաշարներ չեն հայտնաբերվել (ակնհայտ սուտ): Եկեք բոլորս վարչապետի (Tigran Sargsyan) Facebook-ի պատին գրենք։ Ուրանի հանքի շահագործումը Հայաստանում ցեղասպանություն է խաղաղ պայմաններում։ Մենք դեմ ենք Հայաստանում ուրանի հանքի հնարավոր շահագործմանը:

Այս կոչին արդեն արձագանքել է ավելի քան 3 տասնյակ օգտատեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը