Լրահոս

23.11.2011 15:23


ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահն իր պարտավորություններին կանցնի հունվարից

ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահն իր պարտավորություններին կանցնի հունվարից

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ Ժակ Ֆորը հունվարից կանցնի իր պարտավորությունների իրականացմանը։ Այս մասին հաղորդում է «Trend» գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի դիվանագիտական աղբյուրները։

Այդ պաշտոնում նա կփոխարինի ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի ներկա համանախագահ Բեռնար Ֆասիեին, ով տարեվերջին կավարտի իր առաքելությունը։

Բեռնար Ֆասիեն նոյեմբերի վերջին նախատեսում է կատարել իր վերջին այցը տարածաշրջան։

Տեղեկացնենք, որ Ժակ Ֆորը ներկայումս Ֆրանսիայի դեսպանն է Ուկրաինայում։

Այս խորագրի վերջին նյութերը