Արցախի հարցը դեռևս լուծված չէ․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)
Ընդհանուր շատ դրական տրամադրվածություն կա միջազգային երաշխիքներով արցախցիների՝ հավաքական վերադարձի շուրջ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Օսկանյանի խոսքով՝ եթե արցախցիների՝ հավաքական վերադարձի հարցը Հայաստանը բերի բանակցային օրակարգ, ապա կլինի նաեւ միջազգային հանրության աջակցությունը․ «Վկայակոչում եմ նաեւ Կլաարի ասածը, որ Ադրբեջանը պարտավորություն ունի այս հարցին անդրադառնալու, եւ այս հարցը պետք է օրակարգային լինի։ Կլաարը նաեւ մի հարց է տալիս, որին պատասխանում է, որի մասին հաճախ եմ խոսել․ ասում է՝ այն, որ արցախահայության վերադարձի դիմաց Ադրբեջանը կարող է ադրբեջանցիների՝ Հայաստան գալու խնդիր դնի, այս երկուսն իրար հետ բացարձակ կապ չունեն, գտնվում են երկու տարբեր հարթությունների վրա»։
Վարդան Օսկանյանն ընդգծեց, որ Կլաարի հարցազրույցից արձանագրվում է, որ Արցախի հարցը դեռեւս լուծված չէ․ «Հստակ դիրքորոշումներ կան շատ կարեւոր մարդկանց կողմից, որոնց ես ականատես եմ եղել, երբ ասվում է՝ եթե Ադրբեջանին թվում է, որ ինքն այս հարցը ռազմական ճանապարհով լուծել է, ապա չարաչար սխալվում է, Արցախի հարցը դեռեւս լուծված չէ այնքան ժամանակ, որ արցախահայության միջազգային երաշխիքներով՝ իրենց իրավունքները վերականգնելով, իրենց տները վերադառնալու հարցը դեռեւս չի լուծվել»։
Նախկին նախարարն իր խոսքում արցախահայությանը կոչ արեց՝ այդ հարցն աչքաթող չանել․ «Սա մեր, Հայսատանի իշխանությունների պատասխանատվության խնդիրն է։ Արցախահայությունը նման ճակատագրի է արժանացել Հայսատանի իշխանությունների այսօրվա սխալների պատճառով։ Եկեք թույլ չտանք, որ նրանք այս սխալները շարունակեն, կամ այս հարցը մոռացության տան, իրենց ճաատի խարանը մաքրելու համար 150 հազար արցախցու ճակատագրի հետ չխաղան»։