Լրահոս

23.11.2011 15:19


Երեք նախագահների կադրային քաղաքականության առանձնահատկություններն՝ ըստ ՀՀԿ պատգամավորի

Երեք նախագահների կադրային քաղաքականության առանձնահատկություններն՝ ըստ ՀՀԿ պատգամավորի

ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը խոսելով կադրային քաղաքականության խնդրի մասին՝ համաձայնվել է այն տեսակետին, ըստ որի՝ ով վերահսկում է կադրային քաղաքականությունը, վերահսկում է քաղաքականությունն առհասարակ։

Բանախոսը նշել է, որ ՀՀ առաջին նախագահի օրոք վճռորոշը պատկերացումներն էին, երկրորդ նախագահի օրոք սկսեցին մշակվել կանոնները, իսկ երրորդի օրոք շեշտադրումները դրվեցին նպատակների վրա։

–Երկրորդ նախագահի օրոք փորձ կատարվեց հիմք դնել արհեստավարժ կառավարության, ձևավորվեց նաև նոր քաղաքական մշակույթ՝ կոալիցիոն կառավարման սկզբունքը։ Կարծում եմ՝ առաջին նախագահի քաղաքականության մեջ վճռորոշը հենց պատկերացումներն էին, և դա ինչ–որ տեղ բնական է, քանի որ պետությունը նոր էր ստեղծվել։ Իսկ երկրորդ նախագահի օրոք կանոնների մշակմանն ավելի շատ տեղ տրվեց, և պատահական չէ, որ հենց այդ տարիներին ծնվեցին ոլորտը կարգավորող բավական լավ նախաձեռնություններ, ամբողջական փաթեթներ եղան։ Երրորդ նախագահի օրոք շեշտադրումները նորմերի ու նպատակների վրա դրվեցին,– նշել է Արտակ Դավթյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը